05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞րքան է նվազել ՀՀ բնակչությունը 2017 թվականին

2012թ.-ից մինչ 2018թ. տարեսկիզբն ընկած ժամանակահատվածում բնակչության թվանակը նվազել է 1.6 %-ով, տարեկան միջին հաշվով նվազումը կազմելով՝ 0.4%: Այս  մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «2017-ի Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցից։

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 972.7 հազ.մարդ և 2017թ. տարեսկզբի համեմատ այն նվազել է 13.4 հազ.մարդով։

2018 թվականի տարեսկզբի դրությամբ արձանագրված ՀՀ մշտական բնակչության կազմում քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել է 63.8%, իսկ գյուղականինը՝ 36.2%: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.4 %-ը կազմել է արական, իսկ 52.6%-ը` իգական սեռի բնակչությունը: Բնակչության միջին տարիքը, 2017թ.-ի տարեսկզբի դրությամբ, կազմել է 36.4 տարի և ձևավորվել է 3.7 տարվա խզվածք արական և իգական սեռերի միջև, որոնք կազմել են համապատասխանաբար՝ 34.5 և 38.2 տարին:

2017թ. մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմել է 27.0 տարի, առաջին երեխայի ծննդյան ժամանակ` 24.8 տարի, 2016թ. համապատասխանաբար` 26.8 և 24.7 տարվա համեմատ: Ըստ ծննդի հաջորդականության` երրորդ և բարձր կարգի ծնունդները 2017թ. կազմել են հանրապետության կենդանի ծնվածների ընդհանուր թվաքանակի 22.3 % և նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 3.0 %-ային կետով։

2017թ.-ին արձանագրված մահացության կառուցվածքում`51.0%-ը կազմել են արական, իսկ 49.0%-ը` իգական մահվան դեպքերը, 2007թ.-ին արձանագրված, համապատասխանաբար՝ 51.9% և 48.1%-ի համեմատ:

Արական և իգական սեռերի մահացության տարբեր մակարդակներով պայմանավորված, տարբերվում են նաև տղամարդկանց և կանանց կյանքի սպասվող միջին տևողության ցուցանիշները:

2017թ.-ին կյանքի սպասվող միջին տևողությունը տղամարդկանց համար կազմել է 71.9 տարի, իսկ կանանց համար` 78.7 տարի:

Քաղաքային բնակչության կազմում այդ ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 72.0 կանանց համար` 78.8 տարի, իսկ գյուղական բնակչության համար, համապատաս-խանաբար` 71.6 և 78.4 տարի:

Մահացության կառուցվածքում գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը, որոնք կազմում են մահացության ընդհանուր դեպքերի ավելի քան երկու երրորդը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ