05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժիրայր Սեֆիլյանը տհաս է անվանել Վալերի Օսիպյանին

Էջմիածնում տեղի ունեցած նախընտրական քարոզչության ժամանակ «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը ուղիղ եթերում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ իրենց ռեյտինգային թեկնածուները չեն մասնակցել և չեն պատրաստվում մասնակցել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ հանդիպումներին: «Մեր թեկնածուները հրաժարվել են այդ հանդիպումներից, որովհետև դրանք անհեթեթություն են: Ոստիկանապետն ի՞նչ գործ ունի  թեկնածուներին իրավագիտակցական դասեր տալու: Ես դա համարում եմ քաղաքական տհասություն »,- ուղիղ եթերում հայտարարել է Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը  նաև հավելել է, որ իրենք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից դեռ երկու ամիս առաջ պահանջել են Վալերի Օսիպյանին ազատել է ոստիկանապետի պաշտոնից: «Քանի որ խոսքը Օսիպովի մասին է, Դուք նաև գիտեք, որ մենք վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել ենք անհապաղ ազատել նրան ոստիկանապետի պաշտոնից, ուստի  ժպիտով ենք մոտենում այս անհեթեթ շրջագայությանը»,- նշել է Սեֆիլյանը:

Ինչպես հայտնի է,  Վալերի Օսիպյանը նախընտրական քարոզչությունը և ընտրական գործընթացը օրինականության շրջանակում անցկացնելու նպատակով հանդիպումներ է ունենում ռեյտինգային  ընտրակարգով առաջադրված թեկնածուների և նրանց նախընտրական շտաբների պատասխանատուների հետ:

Մասնավորապես, նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Աշտարակում հանդիպել է Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։
Հանդիպմանը մասնակցել է  նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Նույն օրը Օսիպյանը հանդիպում է  ունեցել նաև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։
«Խնդրանքն ու պահանջը նույնն էր՝ աջակցել ոստիկանությանը թափանցիկ ու արդար ընտրություններ անցկացնելու համար և չխախտել օրենքը։
Վալերի Օսիպյանը մանրամասն ներկայացրեց օրենքի պահանջներն ու պատասխանեց թեկնածուների հարցերին»,- նշված է ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Փաստորեն այս հանդիպումների հրավերները  «Սասնա ծռերի» թեկնածուներն ու շտաբների պատասխանատուները անտեսել են և չեն գնացել Վալերի Օսիպյանի հետ հանդիպման:

Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձել է նաև Սասուն Միքայելանի մեծ աղմուկ հանած հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտի հաղթանակը. «Ես կարծում եմ, որ Սասունի խոսքում,  ձևակերպման մեջ վրիպակ է տեղի ունեցել:Ընդամենը այսքանը:Ավելորդ շահարկումներ անել պետք  չէ. համոզված եմ, որ դա վրիպում է եղել: Սեֆիլյանը նաև ասել է, թե նախորդ ռեժիմին և Կրեմլի շահերն սպասարկող ուժերը փորձում են պառակտում մտցնել «Սասնա ծռերի» և Նիկոլ Փաշինյանի միջև:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ