20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարանին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որի հարցի քննությունը շարունակվում էր։ Ժամեր առաջ խափանման միջոցի հարցը քննող դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ իր ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Քիչ առաջ րագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ միջնորդությունը մերժվել է։ 

«Այս որոշումն ակնհայտ անօրինական է։ Դեռ չենք ուսումնասիրել բավականին երկար որոշումը, կուսումնասիրենք, ավելի մանրամասն կներկայացնենք մեր մոտեցումները։ Դատական նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 11-ին։ Խնդիրն այն է, որ եթե դատարանի կազմը օրինական չի ստեղծված, հետագա բոլոր որոշումները խնդրահարույց են լինելու։

Մենք չենք կարող բոյկոտել դատական նիստերը, որովհետև դատարանը միևնույն է դրանք անց  է կացնելու ու որոշում կայացնելու է։ Դրա համար էլ ստիպված կմասնակցենք ու կներկայացնենք մեր դիրքորոշումը։ Այս որոշումը բողոքարկման ենթակա չէ, բայց եթե վերջնական արդյունքում կայացվի ապօրինի վճիռ, մենք այն կբողոքարկենք Եվրոպական դատարանում։ Դժվար է մի դատավորից սպասել օրինական որոշում, եթե ինքը, հասկանալով, որ իրավունք չունի այս գործը քննել, այնուամենայնիվ, շարունակում է այն վարել»,-ասաց Հայկ Ալումյանը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ