30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սիրեցեք միմյանց պատվերը թատերական խոսք չէ

Սիրելինե՛ր, աղոթենք բոլոր թշվառներիս համար, ովքերս այս աշխարհի անտարբերությունից արհամարհված ենք, ծանր կարիքի մեջ: Գլոբալացվող աշխարհը Սատանայի թագավորության սկիզբն է: Միևնույնն է, Քրիստոսը Գալու է և պարտության է մատնելու առաքինության դեմ ապստամբած հրեշին:

Քրիստոնյա մնանք, չանտեսենք մեր եղբայրների ու քույրերի ծանր կարիքները:
՛՛Սիրիր ընկերոջդ, ինչպես քո անձը՛՛: Արդյո՞ք այդպես ենք ապրում, գտնվելով սոցիալ անցողիկ ապահովության մեր դղյակներում:

Արդյո՞ք Դատաստանի ժամանակ մեր իսկ խղճմտանքը չի վկայելու մեր դեմ՝ դատապարտության պատասխանատվության անպատվությամբ, թե նեղության մեջ գտնվողներին վերևից նայեցիր, ունեցվածքդ փաղաքշելով: Մի բան, որ կորստական է, և որ մեռնես՝ չես կարող հետդ տանել: Միայն բարերարության օրհնությունները կարող են ուղեկցել քեզ, եթե այդ բարերարությունները չարամտորեն չես արել՝ հոգիներ որոգայթելու նպատակով: 

Աստված հավիտենական կյանքի ճշմարտությամբ է դիտում իրողությունները: Իսկ այնտեղ գրված է. ՛՛Սիրիր ընկերոջդ, ինչպես քո անձը՛՛ և ո՛չ թե նրան դիտիր որպես նրանից միայն այս կամ այնը ստանալու շահի աղբյուր:

Հիշի՛ր, որ ինքդ էլ պարտավորություններ ունես, ըստ Աստծո արդարության, որ անկաշառ, և ըստ քո ճարպիկ որոգայթի՝ կորոգայթի քեզ:

Ի վերջո, եկեղեցին միմյանց ծառայելու համար է և ոչ թե անցնող աշխարհում հարստանալու վիշապ:
Երբ այս աշխարհը չի մնալու և փլուզվելու է իր բոլոր բարիքներով, ինչպես Հայտնության Գիրքն է ասում պոռնկությամբ զեխացած աշխարհի մասին:

Ի վերջո, տաճարը չէ եկեղեցին, այլ նրա մեջ մտնող ելնող, ապաշխարող ժողովուրդը: ՍԻՐԵՑԵՔ ՄԻՄՅԱՆՑ պատվերը՝ թատերական խոսք չէ՝ բեմերից արտասանվող: Ջանանք Աստծո մեզ շնորհած սերը և բազմազան շնորհները կյանք դարձնել՝ անտարբերության վիշապի գլուխը ամեն օր ջախջախելով՝ միմյանց սիրելու գործերով, ո՛չ միայն խոսքով սիրելու արդարությամբ: 
Ամե՛ն օր:
Տերը զորավիգ:
Ամե՛ն:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ