27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Վզներից բռնած դուրս շպրտել», «մայկա տռուսիկը» դրոշակ սարքել

Պատին ծեփելու, ասֆալտին փռելու սպառնալիքները դեռ օդում կախված, Նիկոլ Փաշինյանը շտապեց նոր սպառնալիքների տարափ տեղալ:

«Ուրեմն գյուղապետներ իմացե՛ք, անձամբ ես գալու եմ ձեր հետևից ու վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից: Վզներիցդ բռնած: Ո՞նց, ես երկրում մարդ կա, որ համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ: Տո՛… այո,՛ բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին, բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին»,-գոռգռաց նա:

Լոռիում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում անձը, որը հավակնում է առաջիկա 5 տարիներին ստանձնել երկրի ղեկավարումը, որը ներկայումս հանդիսանում է ՀՀ  գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարը, թեկուզ եւ արձակուրդում, հերթական սպառնալիքների տարափը շպրտեց Հանրապետական գյուղապետերի հասցեին:

Քարոզարշավն ընդամենը մեկնարկել է, բայց այս 2 օրերը բավարար էին, վերահաստատելու սիրո եւ հանդուրժողականության փաշինյանանական ընկալումների մասին պատկերացումը:

Արդեն իսկ ակնհայտ է, որ նա քարոզարշավն օգտագործելու է ոչ թե իր ու իր ուժի ծրագրային դրույթները ներկայացնելու, այլ նախկին իշխանությանը մեղադրելու ու սպառնալու համար: Արդեն ակնհայտ է, որ Փաշինյանը չի խոսելու տնտեսությունն առողջացնելու ծրագրերի մասին, չի խոսելու այն քայլերի մասին, որոնցով պատրաստվում է, ինչպես ինքն է ասել, 5 տարում ծայրահեղ աղքատությունը վերացնել, չի խոսելու այն մասին, թե ինչպես է Հայաստանը դուրս բերելու արտաքին քաղաքական այն խնդիրների թնջուկից, որի մեջ գցել է, չի ասելու, թե ինչպես է հակազդելու Ադրբեջանի ռազմատեխնիկական գործարքներին, չի ասելու, որովհետեւ կարեւորը «պատին ծեփել», «ասֆալտին փռելն» է, հիմա արդեն՝ «վզներից բռնել դուրս շպրտելը», «մայկա տռուսիկը» դրոշակ սարքելը… գոռգռալն ու այլախոհներին սպառնալն է:

Հ.Գ. Ի դեպ,  մասնագետների կողմից առանձին ուսումնասիրության նյութ է Փաշինյանի բառապաշարը: Հուսանք, կգտնվեն համարձակներ,  համարձակություն կունենան մի օր դա անել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ