14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շոկոլադը կարող է օգտակար լինել սրտի համար

Համաձայն մի ուսումնասիրության, որին մասնակցել է 1000-ից ավել մարդ, շոկոլադը ոչ միայն լեզվի բուժման համար է լավ միջոց, այլև զգալիորեն բարելավում է սրտի աշխատանքը: Այս մասին գրում է reuters.com-ը:

Ուսումնասիրությունը, որը ներառում է 42 ավելի փոքրիկ ուսումնասիրությունների արդյունքներ, տպագրվել է ամերիկյան կլինիկական ամսագրում: Այն պարզել է, որ մասնակիցները բարելավումներ են ունեցել արյունատար անոթների ֆունկցիաներում, և նրանց ինսուլինի մակարդակը իջել է:

Պարզ չէ, թե ինչու է շոկոլադը նման ազդեցություն ունենում: Ենթադրվում է, որ իր ֆլավոնոիդ կոչվող միացությունների շնորհիվ, որոնք առկա են նաև ընկույզի, սոյայի, թեյի և գինու բաղադրության մեջ:

Ուսումնասիրողները գիտակցում են հետազոտության թերությունը, որ փորձությունների մեջ ներգրավված են եղել տարբեր մարդիկ` ոմանք առողջ, ոմանք սրտի հետ կապված խրոնիկ հիվանդություններով։

Հետազոտության հեղինակ, Մեծ Բրիտանիայի բժշկական դպրոցի պրոֆեսոր Լի Հուպերը զգուշացրել է, որ ուսումնասիրությունները ոչ շատ մեծ են եղել, ոչ էլ բավական երկար, որպեսզի պարզաբանեն՝ արդյո՞ք շոկոլադ ուտելն ազդում է մարդու սրտի կաթված ստանալու հավանականության վրա:

Նա միայն ավելացրել է. «Եթե սիրում եք շոկոլադ, պարզապես վայելեք այն, բայց մի ավելացրեք դրա չափը, այն հույսով, որ դա կօգն ձեր սրտին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ