27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ներդրումների մակարդակը շարունակում է հեռու մնալ ցանկալի ցուցանիշից. Տիգրան Խաչատրյան

«Հայաստանում ներդրումների մեծ հոսք ապահովելը շատ կարեւոր է, որովհետեւ ՀՀ տնտեսության ծավալը, ներքին շուկաների ծավալը բավական փոքր է, որ մտածենք մեծածավալ ներդրումներ ներգրավելու մասին, ներդրումների մակարդակը շարունակում է հեռու մնալ այն ցանկալի ցուցանիշից, որ անհրաժեշտ է կայուն աճ ապահովելու համար»,-այսօր ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ նախարարությունում կազմակերպված ասուլիսում:

Նրա խոսքով, բիզնես միջավայրը համեմատվող աշխարհի հետ ներդաշնակ, համահունչ դարձնելու համար հարկերի վճարման իրավահարաբերությունների, պայմանագրերի կիրարկման ոլորտները պետք է բարելավվեն: Նախարարը նաեւ ասաց, որ կան թույլ օղակներ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է ավելի ուշադիր լինենք: Ըստ Տիգրան Խաչատրյանի, անհրաժեշտ է օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների աճ գրանցել: Այս առումով, նախարարի խոսքով, կան հարցեր, որոնք պետք է լուծվեն, որոնցից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարն է: Հակառակ դեպքում, ըստ նախարարի, եթե կա կոռուպցիա, ներդրումների կատարմանը երկարաժամկետ տեսանկյունից վնաս է կհասցվի: Տիգրան Խաչատրյանը նաեւ ասաց՝ «Պետություն-մասնավոր շրջանակ գործընկերության շրջանակներում ծրագրային առաջընթաց է պետք, բավարար իրավական կարգավորումներ են պետք, որ մասնավոր հատվածում ներդրում կատարողը պետության հետ նախապես քննարկի, պայմանավորվի, թե ինչպես կարող է պետությունը մեղմել հնարավոր կորուստները, վնասները»:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին, նախարարն ասաց, որ Եվրասիական տնտեսական գոտու տարածքում ապրանքների ու ծառայությունների առաջ մղման համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել ու վերացնել առկա խոչընդոտները: Նախարարը նշեց, որ Եվրամիության ուղղությամբ դեռ անելիքներ ունենք, կան չիրացված հնարավորություններ: Երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո, վերջին վեց ամիսների ընթացքում, Տիգրան Խաչատրյանի խոսքով, կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մրցունակությունը. «Հայաստանում մեկ աշխատողը 1 ժամում ստեղծում է 5 ԱՄՆ դոլարին համարժեք արդյունք: Արեւմտյան Եվրոպայի առավել զարգացած տնտեսություններում այդ ցուցանիշը 12 անգամ բարձր է: Ի՞նչ պետք է անել, որ Հայաստանում մասնավոր հատվածը ներկայացնող ձեռնարկություններում արտադրողականությունը բարձրանա»: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ