15 Մարտի, Saturday, 2025
KFC

Տպավորությունն այնպիսին է, որ այժմ Հայաստանում մարդիկ ավելի ազատ են. Սվիտալսկի

Հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվեց խոսքի եւ հավաքների ազատության ապահովման հարցում բարձրագույն ցուցանիշի հասնել: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Եվրոպացի դիվանագետը հույս  հայտնեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում երկրի իշխանությունները կկարողանան նվազագույնի հասցնել ատելությունը, քանի որ այն սպանում է ժողովրդավարությունը, բացասաբար է ազդում քաղաքական մշակույթի վրա: «Հուսով ենք, որ Հայաստանում ընտրությունների արդյունքում հնարավոր կլինի ձեւավորել ամենաբարձր չափանիշի ժողովրդավարություն», – ասաց Սվիտալսկին:

Պատասխանելով Հայաստանում ժողովրդավարության մակարդակի մասին ունեցած իր տպավորությունների մասին հարցին, Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին է, որ այժմ Հայաստանում մարդիկ ավելի ազատ են: Դեսպանի խոսքով, այս համատեքստում մեծ նշանակություն ունեն լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքական դասը:

Հարցին, արդյոք  Հայաստանում ինքնագրաքննություն կա, դեսպանն ասաց, որ այդ մասին պետք է լրագրողներին հարցնել: Ըստ Սվիտալսկու, Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքի համար նոր օրենսդրություն եւ մթնոլորտ է պետք: ԵՄ-ն պատրաստ է լրատվամիջոցների համար նոր միջավայրի ստեղծմանը նպաստել, որը ազատ աշխատանք կապահովի:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ