13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

«Լո՞ւրջ եք ասում». Նիկոլ Փաշինյան

«Արդեն անհավասար են պայմանները. քաղաքական ուժեր կան, որ կարող են փողոցում կանգնել՝ քարոզչություն անել, քաղաքական ուժեր կան, որ չեն կարող դա անել. ի՞նչ անենք, ՀՀԿ-ին զոռով տանենք՝ փողոցում կանգնացնե՞նք»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ երաշխավորո՞ւմ է այս ընտրություններում հավասար պայմանների առկայություն։

Նա նշեց, որ ժողովուրդն է որոշել՝ ով ներկայացված լինի կառավարությունում, և վստահեցրեց, որ ոչ մի ապօրինի լծակ չի օգտագործվելու ընտրությունների ընթացքում։

Հարցին՝ ընտրություններին քանի՞ տոկոսի են ձգտում, 70 %-ից ավելիի՞, նա այսպես պատասխանեց. «Հիմա որ ասեմ, վարչական ռեսուրսի չարաշահում կլինի՞, թե՞ ոչ։ Հիմա տրամադրությունների ուսումնասիրությունը մեզ ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ ՀՀԿ-ն ասելու է՝ վարչական ռեսուրսը չարաշահվել է»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընդդիմության համար տեղ կմնա՞։ «Ընդդիմության տեղերը երաշխավորված են Սահմանադրությամբ, և որոշում է ժողովուրդը։ Ձեր մտայնությունն այն է, որ ես նստած, գծում եմ՝ սա՝ սրան, սա՝ նրան: Ժողովուրդն է որոշում, թող նա որոշի՝ ով լինի ընդդիմություն, ով՝ իշխանություն, ով ընդհանրապես դուրս մղվի քաղաքական դաշտից։ Որ պահին ժողովուրդը կորոշի, որ մենք չպետք է լինենք իշխանություն, մենք չենք լինի իշխանություն։ Մենք իշխանությունը կորցնելուց հետո նույն ժպիտով Երևանի փողոցներում քայլելու ենք և քարոզչություն իրականացնենք»,- պարզաբանեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ բացի «Իմ քայլը» դաշինքից՝ մնացած բոլորը կարող են հավակնել  լինել ընդդիմություն։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ն հայտարարել է, թե քարոզչությունն իրականացնելու են հիմնականում մամուլի միջոցով, փողոցներ դուրս չեն գալու, նա այսպես պատասխանեց. «Լո՞ւրջ եք ասում»։

Ինչ վերաբերում է հանրապետականների այն հայտարարություններին, թե իրական ընդդիմությունն իրենք են, մյուսները «գրպանային ընդդիմություն» են, Փաշինյանը խորհուրդ տվեց «գրպան» բառը զգույշ գործածել. «Իրենք, փաստորեն, փողոց դուրս չեն գալիս, և այդպես … »։

«Սասնա ծռերի» մասին հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ բոլոր կուսակցություններին նույն կերպ է վերաբերվում։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ