20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչի հաշվին է ԱԱԾ-ն գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ԱԱԾ-ն հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Ազգային անվտանգության ծառայության կողմից «Հայաստան» համահայկական հիմադրամին տրամադրված հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական և սոցալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից և դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ