27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչից կամ ումից է վախենում Փաշինյանը

Կառավարության ետնամասում գույնզգույն ժապավեններով զարդարված ծառերը հուշում են՝ հնդիկներն են եկել: ՀՀ Կառավարական տան նիստերի դահլիճում ավանդական հնդկական ապրանքների ցուցահանդես -վաճառքն է դռները բացել:  Այնտեղ կարելի է գտնել գրեթե ամեն ինչ՝ պես-պես ուլունքնեներից ու զարդեղենից մինչեւ գույնզգույն շարֆեր, խնամքի միջոցներ… Ասել է թե՝ այն ամենը, ինչը կհետաքրքրի սովորական մահկանացուին՝ Հայաստանի հպարտ քաղաքացուն:

Ոչ տոնավաճառն է նորություն, ոչ էլ այնտեղ ներկայացված ապրանքը կամ տոնաաճառի անցկացման վայրը: Նորությունն այն է, որ ՀՀ Կառավարական տան նիստերի դահլիճ մտնել ու տոնավաճառից իր ուզած մանրուքը ՀՀ հպարտ քաղաքացին կարող է գնել անվտանգության հատուկ սարքի՝ մետաղորսիչի միջով անցնելուց հետո միայն:

Այսուհետեւ պարտադիր պայման է՝ ձեռքի տոպրակը կամ պայուսակը դնել մի կողմ, գրպանների մանրադրամը դատարկել ու սարքի միջով անցնել, եթե սարքը «չծնգաց», ուրեմն անվտանգության աշխատակիցը կարող է հանգիստ շունչ քաշել՝ ՀՀ հպարտ քաղաքացին իր հետ վտանգավոր ոչինչ ներս չի տանում , ասենք, մի քանի բիժու կամ հնդկական յուղեր գնելու :

Անվտանգության այս հատուկ միջոցառումը նորամուծություն է: Ասել է թե՝  նոր Հայաստանի ծնունդն է: Նախկինում՝ հին Հայաստանում, ՀՀ Կառավարական տան նիստերի դահլիճում կազմակերպվող տոնավաճառի ընթացքում   մետաղորսիչ չէր դրվում մուտքին, հիմա է դրվում: Անվտանգության աշխատակիցն էլ ՀՀ հպարտ քաղաքացիներից հետաքրքրասերներին, որոնք հարց կտան, թե սա ինչ նոր բան է, բացատրում  է՝ շենքն ենք հսկում:

Հետաքրքիր է,  Բաղրամյան 26-ի ու խորհրդարանի այգիները «ազատագրելուց» ու ՀՀ հպարտ քաղաքացուն հանձնելուց հետո ժողովրդի անվերապահ աջակցությունը վայելող իշխանությունը ումից է կամ ինչից է վախենում, որ սեփական ժողովրդին, ՀՀ հպարտ քաղաքացուն կասկածով է նայում ու պոտենցիալ հանցագործի տեղ դնելով, ստիպում է մետաղորսիչով անցնել:

Մենք, իհարկե, կողմ ենք պետական  շենք-շինությունների ու բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովմանը, բայց իշխանության այս արտառոց զգուշավորությունը, որը թվում է թե ժողովրդից վախենալու ոչիչնչ չունի, մի փոքր տարակուսելի է:

Իսկ գուցե ո՞չ: Գուցե առիթ կա՞ վախենալու կամ զգուշանալու: Ի վերջո, Հայաստանի քաղաքական դաշտում նույն իշխանության թեթեւ ձեռքով,  հայտնվել է մի ուժ, որը չի խորշում խնդիրները զենքով լուծելու ճանապարհից: Գուցե:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ