08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դա էլ` ՀՅԴ-ին

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սիսիան քաղաքը ՏԻՄ ընտրությունների արդյունքում տրվելու է “դաշանկցականներին”: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն այստեղ թեկնածու չի առաջադրել, իսկ հիմնական պայքարը ծավալվելու է ԲՀԿ-ական գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եւ ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանի միջեւ:

Վերջինս անցած ՏԻՄ ընտորւթյուններում` 2008թ-ին նորից առաջադրվել էր եւ բողոքարկել ընտրության արդյունքները: Վարչական դատարանն անվավեր ճանաչեց Սիսիանի քաղաքապետի ընտրության արդյունքները եւ նշանակվեց նոր ընտրություն: Ի դեպ, նշենք, որ Սյունիքի մարզպետը Սիսիանում հայտարարել է, որ ՀՀԿ-ն ոչ մի թեկնածուի չի պաշտպանում  եւ յուրաքանչյուր ոք կարող է քվեարկել ինչպես ուզում է:

Ավելին, Երկրապահ կամավորականների միության Սիսիանի մասնաճյուղը, որի նախագահը ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավար Աշոտ Մինասյանն է, հայտարարությունն է տարածել, որ սատարելու են դաշնակցական թեկնածուին:

Մեր աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ Կապանի դաշնակացական քաղաքապետ Արտուր Աթայանի ընտրապայքարից հրաժարվելը  պատահական չէր. Սյունիքում մեկ քաղաք ՀՅԴ-ին է տրվելու, եւ այս անգամ ընտրությունը կանգ առավ Սիսիանի վրա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ