13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Երեխաները մինչ խոսել սովորելը ընկերներ են ձեռք բերում հումորի միջոցով

Ավստրալացի գիտնականները, ովքեր երկու տարի շարունակ ուսումնասիրել են մանկահասակ երեխաների վարքը, ասում են, որ երեխաները, որոնք դեռ չգիտեն խոսել, գիտեն կատակներ անել և ընկերներ ձեռք բերել:

Charles Sturt համալսարանի գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես են երեխաները հաղորդակցվում այլ երեխաների հետ: Ուսումնասիրություններն անցկացվել են հատուկ տեսախցիկների միջոցով, որոնք ամրացված են եղել երեխաներին:

AFP-ն գրում է, որ հետազոտության հեղինակ Ջենիֆեր Սամսիոնն ասել է, որ վեցից տասնութ ամսական երեխաները ընկերներ ձեռք բերելու համար օգտագործում են շատ նուրբ և հետաքրքիր միջոցներ: Հասարակության մեջ ներգրավվելու համար երեխաները փորձում են ինչ-որ կատակներ անել` այդ կերպ այլ երեխաներին հրավիրելով լինել խմբի մաս:

Սամսիոնն ասել է, որ մանկահասակ երեխաները իրար հետ հաղորդակցվում են հայացքների, ձեռքերի շարժումների և հումորի միջոցով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ