27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը կորցնում է իրականության զգացողությունը. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, կորցրել է իրականության զգացողությունը։ «Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները»: Փաստորեն Փաշինյանն իսկապես կարծում է, թե իրենք ամեն ինչ արել են, ու ամեն ինչ շատ լավ է :

Զարմանալի է, թե ինչպես է վարչապետը այսպիսի կիքսեր թույլ տալիս, նա հանրությանը ասում է մի բան, բայց պրակտիկայում անում լրիվ հակառակը։

Սերժ Սարգսյանի իշխանության տապալման առաջնային պատճառն այն էր, որ այդ մարդու խոսքն ու գործը երբեք չեն համապատասխանել իրար, նա արժեզրկել էր խոսքը՝ ամեն անգամ երեսպաշտորեն ստելով ժողովրդին։ Հիմա Փաշինյանը ինչո՞ւ է անում այն, ինչի դեմ տարիներ շարունակ պայքարում էր։ Որտե՞ղ է նոր ընտրական օրենգիրքը, ինչու՞ այն չընդունվեց, չէ՞ որ դրա մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, դրա փոփոխության անհրաժեշտությունը ֆիքսված է կառավարության ծրագրում։

Փաստորեն հեղափոխության թիմը ոչ բոլոր խոստումներն է կյանքի կոչել, ավելին՝ ամենակարևոր պարտավորության իրականացումը ձախողվել է։ Մենք կհասկանայինք, եթե Փաշինյանն ասեր, որ ՔՊ-ն կյանքի է կոչել այն ամենը, ինչ-որ հնարավոր էր, չստացվածի համար ներողություն խնդրեր ու խոստանար իրականացնել ապագայում։Կարծում եմ՝ Փաշինյանը կորցնում է իրականության զգացողությունը։ Նա պետք է վերադառնա մեր առօրյա ու պատասխանի հետևյալ հարցերին։

Քանի դեռ վարչապետը գեղեցիկ ճառեր է կարդում, հարկային օրենգիրքն ու ՊԵԿ-ը նոր ական են տեղադրում նրա ոտքերի տակ, որն ամեն պահ կարող է պայթել։ Չի բացառվում, որ նոր հեղափոխություն լինի և դրա պատճառն անշուշտ լինելու են Հարկային օրենգիրքն ու ընդհանրապես հարկային անարդար, կեղեքող քաղաքականությունը։ Սոցիալական անարդարությունն ու հարկային ստրկությունը հնարավոր չէ հավերժ քողարկել գեղեցիկ ճառերով։ Ժողովուրդն ինչ-որ մի օր կպայթի, իսկ երբ ժողովուրդը պայթում է, չի խնայում նույնիսկ իր ամենահարազատ զավակներին: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ