22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ն աչք ունի. Իրավունք

Այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հայտնվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, պարզվում է՝ ամենևին էլ օրենսդիր աշխատանքի վերադառնալու նպատակով չէ:

Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Ֆելիքս Ցոլակյանը մտադիր է վերադառնալ իր նախկին աշխատանքին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, ինչի մասին համաձայնության է եկել նոր իշխանությունների հետ:

Իսկ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնին աչք ունի ԲՀԿ-ն՝ հուսալով, որ ընտրություններից հետո կմտնի խորհրդարան, «Իմ քայլի» հետ կոալիցիա կկազմի և կվերադարձնի իր նախարարական պորտֆելները:

Չէ՞ որ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստանը» արդեն իսկ քաղաքական ԶԱԳՍ են գնացել՝ նախապես միմյանց հետ հուշագիր ստորագրելով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ