Ամեն օր սափրվող տղամարդիկ ավելի երկար են ապրում
Այն տղամարդիկ, ովքեր ամեն օր սափրվում են, ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից, հետևաբար՝ ավելի երկար են ապրում,- գրում է Укринформը:
Այսպիսի բացահայտում են կատարել բրիտանացի գիտնականները,- հաղորդում է webmd.com-ը:
Հետազոտությանը մասնակցել է Ուելսում բնակվող 45-59 տարեկան շուրջ 2.5 հազար տղամարդ։ Նրանք փորձագետներին են ներկայացրել իրենց կենսակեպի մասին տեղեկություններ:
Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այն տղամարդիկ, ոջքեր ամեն օր են սափրվում, ավելի հաճախ են զբաղվում սեքսով, քիչ են ծխում ու ավելի քիչ են տառապում սրտի հետ կապված խնդիրներից:
Գիտնականները բացատրել են, որ մազերի աճի արագությունը ազդում է տեստոստերոնի և էստրոգենի վրա:
Այս հորմոնները նույպես կապ ունեն սրտանոթային հիվանդությունների հետ: