05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սովորեցրու մեզ, Տեր լինել պայքարող՝ առանց վիրավորվելու

Ո՞վ է քո թիկունքին կանգնած…

Եթե մեկն իր պաշտոնին է ապավինում, մյուսը` հարստությանը, երրորդը` հանգամանքին, ապա դու միայն Աստծուն ապավինիր ու հավատա: Հաճախ ենք լսում, որ «հզոր» մեկի հասցեին ասում են, տեսնես ո՞վ է այս մարդու թիկունքը, որ չի վախենում: Քո թիկունքը թող Աստված լինի և քո վախը միայն նրան կորցնելու համար լինի: Բոլորիս համար հաստատ կգա մի օր, որ մեր թիկունքը դատարկ կմնա անօգուտ գործերի պատճառով, և գլխիկոր կկանգնենք համայն մարդկության թիկունքին կանգնած մեր Փրկչի առջև և ամոթահար պատասխան կփնտրենք արդարանալու համար:
Սուրբ Եփրեմ Ասորին զգուշացնում է. ասելով`

Մեղավոր մարդու հոգին մահվան ժամանակ վախով է դուրս գալիս մարմնից իր գործերի պատճառով: Որովհետև իր գործերն են սպասում իրեն հոգին ավանդելու ժամանակ: Դառնանք ազատ և չկաշկանդենք մեզ մեղքի պատճառով: Երբեմն մահվան հրամանը մեկ վայրկյանի մեջ է վրա հասնում ու կատարում իր գործը` մարդուն գտնելով բարեպաշտության մեջ, իսկ երբեմն էլ` մեղքի: Պատահում է որ մահվան հրամանը ձգձգվում է, հնարավորություն տալով մարդուն զղջալու և ապաշխարելու համար:

Սովորեցրու մեզ, Ո ՛վ Տեր, տեսնել և օգտագործել ծառայության ամեն հարմար պահը: Սովորեցրու որ լինենք կամեցողներ` առանց փոխարժեքը հաշվելու: Պայքարողներ` առանց վիրավորվելու, աշխատողներ` առանց հանգիստ փնտրելու, ծառայողներ` առանց վարձատրություն ակնկալիքի, այն գիտակցությամբ, թե Քո կամքն է, որ կատարում ենք: Ամեն.

Բարսեղ Մեծ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ