15 Մարտի, Saturday, 2025
KFC

Բնական դիմակ ձեռքերի մաշկը սնուցելու և խոնավեցնելու համար

Ձեռքերի խնամքն անչափ կարևոր է, քանի որ արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են ազդում ձեռքերի նուրբ մաշկի վրա: Ուստի՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ ու արդյունավետ դիմակ, որը կօգնի ձեռք բերել նուրբ, հարթ ու խնամված մաշկ:

Այս դիմակը պարունակում է միայն բնական բաղադրիչներ, ինչի շնորհիվ չի առաջացնում կողմնակի բարդություններ և սնուցում ու խոնավեցնում է մաշկը՝ հագեցնելով այն օգտակար տարրերով:

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

 2 թեյի գդալ մեղր,

 1.5 թեյի գդալ գլիցերին,

3 թեյի գդալ ձիթապտղի յուղ,

1 ձվի դեղնուց,

5 կաթիլ կիտրոնի հյութ,

մի փոքր ջուր՝ թանձր մեղրին խառնելու համար:

Պատրաստման եղանակը.

Դիմակը պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել խորը ափսեի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Պատրաստի դիմակն անհրաժեշտ է քսել ձեռքերին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել և քսել հասարակ նրբաքսուք:

Առավել լավ արդյունքի համար կարելի է դիմակը քսելուց հետո ձեռքերը փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և տաք կտորով:

 Նյութի աղբյուրը՝ fithacker.ru
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ