13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Կրակն ենք ընկել. վերջապես պետք է հասկանանք

Նախիջևանի հատվածում ադրբեջանական բանակը պատրաստվում է ձմռանը ու հիմնականում հենց այդ պատճառով կատարվում են ինժիներական աշխատանքներ։ Հատկապես ամիսներ առաջ կառուցված նոր դիրքերն այս պահին պետք է ամրացնեն, որպեսզի ձմեռը զորքը չփախչի այդ վայրերից։

Այդ հատվածում հայկական բանակի հետ բախումների ժամանակ, իհարկե, չէին կարող բարելավել նոր դիրքերը, որոնց մի մասը այդպես էլ թողեցին ու հեռացան։ Ժամանակին դրա պատասխանը տրվեց, սակայն ինչպես նկատում ենք կրկին մեր մարդասիրության ձեռքը կրակն ենք ընկել, քանի որ որոշ ժամանակ հրադադարի ռեժիմը պահպանելու և հանգիստ թողնելու արդյունքում կամաց-կամաց ամրացվել են դիրքերը, որի հետևանքով հիմա ինժեներական աշխատանքներ են կատարվում։

Ամիսներ առաջ դիրքերի մի մասը նույնիսկ զրկված էր սննդի համար նախատեսված ճանապարհից ու 3 օրը մեկ մի կերպ, մեր զինվորների հսկողությամբ, սնունդ էին բերում ծառայություն իրականացնող զինծառայողներին։ Այ հենց այդ շրջանում կոնկրետ ճնշումներ իրականացնելու դեպքում մի քանի օրերի ընթացքում նոր դիրքերը կդատարկվեին, չնայած որոշ դիրքերի դեպքում հենց այդպես է եղել, որովհետև սկզբնական շրջանում դիրքավորված վայրերից մի քանիսն են այժմ մնացել։

Մենք վերջապես պետք է հասկանանք, որ ադրբեջանցիների խոսքին երբեք հավատալ պետք չի, երբեք չպետք է փորձենք որևէ հարցում զգոնությունը թուլացնել։ Ցանկացած թուլության դեպքում ադրբեջանցին անցնում է իր սադրիչ գործողություններին։

 Աշոտ Ասատրյան

ռազմական վերլուծաբան

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ