13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Եթե չունեք Ապագայի Նախագիծ, ապա ընտրություններն արագացրել եք, որ ինչ անեք. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որն է կուսակցությունների գոյության հիմնական իմաստը – հանրությանը ներկայացնել ԱՊԱԳԱՅԻ ՆԱԽԱԳԻԾ։

Այսօր Ապագայի Նախագիծ ոչ մի կուսակցություն չունի, այդ թվում նաև գործող կառավարությունը և հաղթելու հավակնություն ունեցող իշխող կուսակցությունը, որն իրենից արագորեն հավաքագրված մարդկանց խայտաբղետ հաքածու է ներկայացնում։

 

Եթե չունեք Ապագայի Նախագիծ, ապա ընտրություններն արագացրել եք, որ ինչ անեք։ Դա մոտալուտ պետական ճգնաժամի պատճառ է դառնալու։

Այսօրվա հիմնական խնդիրն Ապագայի Նախագիծ ստեղծելն է, որպեսզի վաղը՝ երբ այդ ճգնաժամը սկսվի, այն ներկայացվի հանրությանն, որպեսզի պրոցեսները տարերային բնույթ չկրեն։

Միայն նման նախագծի հիման վրա հնարավոր կլինի կենսունակ կուսակցություն ստեղծել, որն կարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել»։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ