06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արա Բաբլոյանը չի առաջադրվելու առաջիկա ընտրություններում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ՀՀԿ-ի շանսերը դժվարացավ գնահատել, բայց նշեց, որ ՀՀԿ-ն ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ և, կարծում է, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել:

Հարցին՝ ՀՀԿ-ն կարո՞ղ է վերափոխվել, Ա.Բաբլոյանը հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ չէ»:

Ըստ նրա՝ նախատեսվում է կուսակցության մեջ բարեփոխումներ իրականացնել և ավելի ճիշտ մոտեցումներ դրսևորել:

Նա հիշեց, որ ՀՀԿ-ին անդամակցել է 2012թ., որովհետև կուսակցությունը մենաշնորհների դեմ պայքարի ուղու վրա էր, թեև ոչ կուսակցական կարգավիճակում կառավարության անդամ է եղել դեռ 1991 թվականից.

«Ես արդեն Ազգային ժողովում էի, որ մտա կուսակցություն: Այսինքն՝ ես կուսակցություն մտա ոչ թե դրա համար, որպեսզի ինչ-որ պաշտոն գրավեմ, և դուք համոզվեցիք, որ ինձ համար պաշտոնը ոչ թե նրա համար էր, որ ցույց տամ, թե Արա Բաբլոյանը պաշտոն ունի, այլ կարողանա Արա Բաբլոյանը ծրագրերը ճիշտ ձևով առաջ տանել»:

Բաբլոյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն ընդդիմություն կդառնա այն ժամանակ, երբ կլինի փոքրամասնություն, և պետք է ընտրություններն ավարտվեն, դրանից հետո կորոշվի՝ ով կինի իշխանություն, ով ընդդիմություն:

Ա. Բաբլոյանը նշեց, որ ինքն ու իր որդին չեն առաջադրվելու առաջիկա ընտրություններում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ