24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուշագրավ վկայություններ աղոթքի զորության մասին

Այս վկայությունն էլ տարիներ առաջ պատմել է մի հոգևոր քույր, որի եղբայրը ավտովթարի պատճառով ջարդ ու խուրդ էր եղել, ու կյանքն էլ վտանգի տակ էր հայտնվել։ Այդ քույրը պատմեց, որ հիվանդանոցում, անգիտակից վիճակում գտնվող եղբոր անկողնու մոտ ամբողջ գիշեր նստած, միայն ՙՀայր մեր՚ աղոթքն է արել, ու չի հիշում, թե քանի անգամ, այլ միայն հիշում է, որ մի աղոթքը վերջացնելուց հետո, խաչակնվելով, սկսել է կրկնել հաջորդը, ու այդպես ամբողջ գիշեր, ներքնապես հավատալով, որ անձամբ Հիսուս Քրիստոսի աղոթքը կարող է փրկել իր եղբորը։ Ու իսկապես, առավոտյան եղբայրը բացում է աչքերը, խնդրում իրեն ջուր տալ, կարծես թե ոչինչ չէր եղել իր հետ։ Իսկ երբ բժիշկները գալիս են այցելության, զարմացած են մնում, քանի որ նրանք իրար մեջ երեկ խոսել են, որ այս տղան ապրող չէ, բայց տեսնելով նրա առույգ վիճակը, սկսել են ինտենսիվ բժշկումները, ու եղբայրը մի քանի շաբաթից ոտքի է կանգնել ու քայլել։

ՓՉԱՑԱԾ ՎԵՐԵԼԱԿԻ ԳԵՐԻՆ

Իսկ այս վկայությունը պատմեց մի քույր, որի ամուսինը էն մութ ու ցուրտ տարիներին հիվանդ պառկած էր տանը, և պոլիկլինիկայի բուժքույրը ուղարկել էր, որ դեղատնից դեղ բերի սիստեմա միացնելու համար։՚՚Երբ դեղը գնեցի ու մեր բարձրահարկ շենքի կիսաքանդ վերելակը նստեցի, բարձրանալիս զգացի, որ վերելակը փչացավ, բայց դեռ վերջնական չկանգնած, ես անմիջապես սկսեցի ՚՚Հայր մեր՚՚ աղոթքն ասել ու խաչակնքվել։ Ու ի զարմանս և ի ուրախություն ինձ, վերելակը այդպես էլ չկանգնեց, այլ շատ դանդաղ, կարծես թե վերից ինչ որ մեկը բարձրացնում էր այն, կանգնեց հենց մեր հարկում, ու դռները բացվեցին, և երբ դուրս եկա, այդպես էլ մնաց փչացած։ Ու ես փառք տալով Տիրոջն Իր զորավոր աղոթքի համար, շտապեցի տուն, և ամուսինս էլ այդ դեղերը ընդունելուց հետո, շուտով ապաքինվեց։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ