Տեր Հիսուսը հավատարիմ մնաց

Տեր Հիսուսը հավատարիմ մնաց Հորը: Նա հավատարիմ էր, երբ դժվար էր: Նա հավատարիմ էր, երբ ամեն ինչ անարդար էր թվում: Նա հավատարիմ էր, երբ կարող էր հրաժարվել: Սկզբունք կա. «ով կամենա իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձն ինձ համար կորցնի, այն պիտի փրկի» Ղկ:9:24: Մեզանից պահանջվում է այսպիսի հավատարմություն:
Մարդիկ՝ ովքեր հետևում են Քրիստոսին վճռականությամբ, որոշում են կայացրել ու հաստատ են այդ որոշման մեջ: Մարդիկ՝ ովքեր չեն հեռանում Քրիստոսի պատվիրաններից, երբ գայթակղությունն ու նեղությունները խփում են կյանքին: Մարդիկ՝ ովքեր դիմանում են, երբ մի քիչ երկար է տվում:
Արմեն Հարեյան