04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրվելու ժամկետը. Տիգրան Մուկուչյան

Ըստ գործող Ընտրական օրենսգրքի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու ժամկետը մեկնարկում է այսօրվանից, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ 

«Արտահերթ ընտրությունների դեպքում առաջադրման ժամկետը մեկնարկում է այսօրվանից: Պարբերաբար, երբ կստացվեն առաջադրման փաստաթղթեր, ԿԸՀ-ն կհրապարակի տեղեկատվություն», – ասաց Տիգրան Մուկուչյանը։

Դիտարկմանը՝ համապետական ընտրություններ համար կարճ չէ՞ սահմանված 12-օրյա քարոզարշավը, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց, որ ժամկետը որոշվել է գործող օրենսդրության սահմաններում:

«Դա, ըստ էության, կարելի է քննարկել գործող օրենսդրության կատարելագործման տեսանկյունից։ Այս պահին մենք հիմք ենք ընդունում գործող Ընտրական օրենսգիրքը», – ասաց ԿԸՀ նախագահը։

Տիգրան Մուկուչյանի խոսքով, ըստ ամենայնի, տեղամասերում 2017թ. խորհրդարանական ընտրությունների օրինակով գործելու են տեսախցիկներ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ