15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չորրորդ եռամսյակում մուտքերը կլինեն ավելի բարձր. Վաչե Գաբրիելյան

Կառավարության այսօրվա նիստին  վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է   ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին ներկայացնել բյուջեի կատարողականի հիմնական ցուցանիշները:

Եթե անդրադառնանք բյուջեի կատարողականին, ապա ութ ամիսների ընթացքում պետական բյուջեն ունեցել է 576 մլրդ 156 մլն դրամի եկամուտ, այդ թվում հարկեր, տուրքեր և սոցվճարներ` 552 մլրդ 109 մլն դրամ: Մեր նախանշած ցուցանիշների համեմատ հունվար-օգոստոսի արդյունքները գերազանցում են շուրջ 4 միլիարդ դրամով: Միայն օգոստոսին ունենք 390 մլն դրամի հարկերի և տուրքերի գերակատարում` նախանշած ցուցանիշների համամետ: Այս արդյունքները համապատասխանում են մեր տնտեսական ակտիվությանը, այսինքն, չորրորդ եռամսյակում մուտքերը կլինեն ավելի բարձր”,-ասել է նախարարը:

Վաչե Գաբրիելյանի խոսքով, բյուջեի կատարումը եկամուտների մասով ընթանում է ըստ ծրագրվածի և բոլոր հիմքերը կան պնդելու, որ այն իրատեսական է և կկատարվի: “Ինչ վերաբերվում է ծախսերին, ապա հունվար-օգոստոսին դրանք եղել են 574 մլրդ 148 մլն դրամ, ընդ որում, օգոստոսին` 72 մլրդ 232 մլն դրամ: Այս տեմպերով շարունակելու դեպքում մեզ մոտ դեֆիցիտը կլինի ավելի ցածր, քան պլանավորված էր: Մենք այս պահին ամբողջությամբ ԾԻԳ-ի տվյալները չենք կարող ասել, սակայն մեր կանխատեսումներով` նախատեսված 132 մլրդ դրամից մեր դեֆիցիտը մի քանի տասնյակ միլիարդով տարեվերջին ավելի ցածր կլինի: Այսպիսով, բյուջեի կատարողականի տեսակետից կարող ենք փաստել, որ չվճարված ստանձնած պարտավորություն գոյություն չունի, միևնույն ժամանակ, եկամուտների հավաքագրումն ընթանում է ըստ սցենարի` մի փոքր գերակատարումով”,-եզրափակել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ