13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կարիք չկա մտահոգվել ՀՀԿ-ի ճակատագրով. Էդուարդ Շարմազանով

ՀՀ-ում 2018թ.-ի դեկտեմբերին տեղի կունենան Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները: Հայտնի է, որ ընտրություններին մասնակցելու է նաև ՀՀԿ-ն, բայց թե ինչ կազմով՝ դեռ պարզ չէ:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձեցինք ճշտել, արդյո՞ք Հանրապետական կուսակցության համար սկզբունքային է, որ ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը, թե այս անգամ նրանք կառաջնորդվեն այլ սկզբունքներով:

Henaran.am-ի հարցին ի պատասխան Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց՝ Հանրապետական կուսակցության ցուցակը այն ժամանակ էլ Սերժ Սարգսյանը չի գլխավորել.«2017 թ.-ի ընտրություններին ևս Սերժ Սարգսյանը չի գլխավորել Հանրապետականի ցուցակը, բայց դրանից չի դադարել լինել մեր առաջնորդը: Եվ ես հիմա ավելի հպարտ եմ դրա համար»,-ընդգծեց ՀՀԿ խոսնակը:

Վերջինիս խոսքով՝ ցուցակը դեռ պետք է քննարկեն՝ «Դանդաղ շտապեք: Վարչապետն  իբր «մտահոգվում է ՀՀԿ-ի ճակատագրով», բայց մի մտահոգվեք, մենք մեր ճակատագրով կմտահոգվենք և մեր ընտրողների հետ մեր կարծիքը կարտահայտենք»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ