05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բա քեզ ընտրե՞նք, այ կապիկ». Նիկոլի «ժողովուրդը» չի կարող պետության ճակատագիրը որոշել

Նիկոլ Փաշինյանի ելույթներում ու ուլտիմատումներում կարմիր թելի պես անցնող «ժողովուրդը» չի կարող որոշում կայացնել, այն պարզ պատճառով, որ ունակ չէ որեւէ համարժեք որոշման: Որքան էլ ցավալի է, որքան էլ անդուր՝ շատերի ականջի կամար ու որքան էլ ողբերգական պետության քաղաքացու տեսանկյունից, այդ «ժողովուրդը» չի հասկանում, թե երկրում ինչ է կատարվում:

Նա ուղղակի անվերապահ հավատում է Փաշինյանին, ում կուռքի է վերածել, ում դիմանկարով շապիկներ է կրում, ում մի կոչով փողոց է փակում, ԱԺ շենք գրավում, քայլում կամ՝ նստում տանը: Այդ զանգվածը / ներեցեք բառիս համար-հեղ./, քաղաքացի չէ: Նրանք ՀՀ քաղաքացիներ են, անշուշտ, ունեն Հայաստանի մշտական բնակություն, օգտվում են պետության օրենքներով երաշխավորված բոլոր իրավունքներից, ունեն նույն պարտականությոյւնները եւ այլն, բայց նրանք քաղաքացի չեն՝ բառի քաղաքագիտական տեսանկյունից:

Ինչո՞ւ, որովհետեւ նրանք չգիտեն , թե ինչ է պետությունը, պետական ինտիտուտները, չգիտեն անգամ, թե ինչ քաղաքական պրոցեսներ են ընթանում Հայաստանում, նրանք չգիտեն, թե իրենց սիրելի վարչապետն ինչու հրաժարական ներկայացրեց եւ ինչու չի կարելի կրկին Փաշինյանին վարչապետ ընտրել:

«Բա քեզ ընտրե՞նք, այ կապիկ», «Սրան էլ պետք ա շտապ տեղափոխել հոգեբուժարան»… Այս ու նման մեկնաբանություններ հայտնվեցին Ֆեյսբուքում՝ կայքերից մեկի հրապարակման տակ, ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հասցեին, որը նախօրեին խորհրդարանի ամբիոնից կոչ էր արել պատգամավորներին՝ չընտրել Փաշինյանին: Հասկանալի է, որ Լենա Նազարյանի կոչը խորհրդարանը արձակելու՝ փաշինյանական սցենարի շրջանակում էր, բայց «ժողովրդին» մեկ է, որովհետեւ նա դա չգիտի, նա ուղղակի փողոց է դուրս գալիս «գըմփ-գըմփ-հու»-ի համար, ծափ տալու, բացականչելու…

Նա պատրաստ է հոշոտել, ծվեն-ծվեն անել ցանկացած մեկի՝ որը կհամարձակվի «թթու» խոսք ասել իր կուռքին: Նա՝ «ժողովուրդը», որին մշտապես հղում է անում, որի անունից խոսում ու որի ուսերին անուղղակիորեն իր գործողությունների պատասխանատվությունը շարունակում է դնել Փաշինյանը, պատրաստ չի պետության, հետեւաբար, նաեւ բոլորի ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնել: Հենց նա՝ այդ «ժողովուրդը» կարճ ժամանակ անց, նույն եռանդով ոչնչացնելու է իր կուռքին ու նոր կուռք է կերտելու, երբ էյֆորիայի չափաբաժինը նվազի ու բարձրագոչ խոսքերը առօրեական դառնան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ