Սա սրբապղծության պատերազմ է, եւ մենք դեռ տանուլ ենք տալիս
Ինչպես արդեն հայտնի է նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնեաների ֆորում՝ ի պաշտպանություն միասեռականների իրավունքների :
«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը վստահ է՝ հասարակական «Նոր սերունդ» անունը կրող ՀԿ-ն, որը պաշտպանում է ԼԳԲՏ իրավունքները վարկաբեկում և պիտակավորում է մեր նոր սերնդին:
«Արատավոր երևույթ է, որ ԼԳԲՏ քրիստոներական համաժողով է կոչվում, ինչ կապ ունի քրիստոնեությունը ԼԲԳՏ-ի հետ»,- հարցնում է Ախոյանը:
Նա կոչ է անում դուրս գալ և պայքարել այս արատավոր երևույթի դեմ. «Մենք ոչ միայն ակցիաներ ենք կազմակերպելու, այլև հուժկու հարվածներ ենք հասցնելու»:
ՄԱԿ-ի ազգային փորձագետ Կարինե Դանիելյանը գտնում է՝ ԼԳԲՏ քրիստոնեական ֆորումը սրբապղծություն է, բայց դրա դեմ պայքարում պետք է բացառել ծեծուջարդը. «Սա պրովոկացիա է մեր երկրի դեմ»,-ասաց նա:
Դանիելյանի խոսքով՝ այս շեղումը նորմալ պայմաններում կենդանիների մոտ կազմում է մոտ երկու-երեք տոկոս, բայց եթե շրջակա միջավայրը աղտոտված է տոքսիկ նյութերով, ապա այդ նյութերի ամենավնասակար հարվածը հենց հասցվում է հորմոնալ դաշտին»,-նշեց Դանիելյանը միասեռականությունը որպես հիվանդություն ներկայացնելով:
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» համահիմնադիր Հայկ Այվազյանը, սակայն, չի կիսում Կարինե Դանիելյանի կարծիքը, վերջինս վստահ է՝ միասեռականությունը հիվանդություն չէ, և մարդն է ընտրում լինել միասեռական թե՝ հավատալ Աստծուն.
«Այս շարժումը միայն պետք է օրենքով կանգնեցնել. ծեծուջարդով մենք միայն ջուր կլցնենք նրանց ջրաղացին, որովհետև վերջիններս հենց դրան են սպասում, որ դիմեն համապատասխան տեղեր՝ իրենց իրավունքների պաշտպանության համար»,-փաստեց Այվազյանը:
Հայկ Այվազյանը արձանագրում է՝ ՀՀ-ում բոլոր պետական ինստիտուտները գտնվում են Արևմուտքի իշխանության տակ. «Միակ կառույցները, որ չեն գտնվում այդ իշխանության տակ Հայ առաքելական եկեղեցին և հայ ավանդական ընտանիքն են, որոնք էլ հենց թիրախավորել են և ուզում են իրանց իշխանության տակ վերցնել»:
«Գուցե ինձ հետամնաց համարեն, բայց եթե քաղաքակրթությունը գնում է ինքնասպանության, ապա իմ ազգը թող լինի ամենահետամնացը»,-հավելեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանը համոզված է՝ ԼԲԳՏ-ներին հատուկ ձևով բուծում են և պետք չէ այստեղ պատճառը շփոթել հետևանքի հետ. «Պետք է հաշվի առնենք, որ սա պատերազմ է և մենք այդ պատերազմում դեռևս տանուլ ենք տալիս»,-շեշտեց նա:
Առավել մանրամասն` տեսանյութում: