Գնաճային միտումներն` ըստ ԱՎԾ-ի
‘2012թ.-ի անցած 8 ամսիների ընթացքում գրանցվել է 3,6% գնաճ` մարտ ամսվա 0,1%-ի համեմատ: Վերջին 5 ամիսների ընթացքում արձանագրվել է 4,7% գնաճ, իսկ վերջին ամսվա` օգոստոսի տվյալներով` 0,4%: Եթե համեմատելու լինենք 2011թ.-ի տվյալների հետ, ապա ընդհանուր կարձանագրենք 5,1% գնաճ ‘,- այսօր ‘Հենարան’ մամուլի ակումբում այս մասին ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը` առանձնացնելով վերջին ամսիների գնաճային միտումները ՀՀ սպառողական շուկայում:
Անդրադառնալով պարենային և ոչ պարենային մթերքների գների վիճակագրական տվյալներին` Մարտիրոսյանը շեշտեց. ‘2012թ.-ի հուլիս-օգոստոս ամսիների տվյալներով պարենային մթերքները գրանցել են 1,6% գնաճ, իսկ ոչ պարենայինը` 4,7%: Պարենային առանձնին մթերքներից հացը գրանցել է 1,3% աճ, մսամթերքը` 0,1%, հրուշակեղենը` 1%’:
‘ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրում է փաստեր, բայց չի անում վերլուծությունները: Գնի նվազման միտումներ են գրանցվել հատկապես մրգի և բանջարեղենի շրջանում, իսկ գնաճը հստակորեն արտահայտվել է ալյուրի տեսականու վրա: 30% գնահատման ինդեքս է գրանցվել վարունգի, լոբու, սխտորի գծով, կաղամբի գծով` 6%, լոլիկի և կանաչ պղպեղի գծով` 2 անգամ ավելի’,- հայտնեց Մարտիրոսյանը:
Խոսելով գների միջազգային միտումների մասին` ԱՊՀ և Եվրամիության երկրների օրինակով, Մարտիրոսյանը շեշտեց. ‘ 2012թ. –ի 7 ամիսների ընթացքում ԱՊՀ երկրներում գրանցվել է 1,5 % գնաճ, մասնավորապես Ռուսաստանում` 4,5%, Ղազախստանում` 3%: Եվրամիության երկրներում պատկերը հետևյալն է, 0,9%` 27 երկրների տվյալներով’:
Մխիթարիչ է հատկապես այն հանգամանքը, որ գնաճին զուգահեռ աշխատավարձը ցուցաբերել է հետևյալ վարքագիծը. ‘Միջին աշխատավարձը գրանցել է 1,8% աճ` 120, 471 դրամ, հունվար-հուլիս ամսիների տվյալներով` 4,6%` 116, 928 դրամ’: