26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դիկտատուրան պոզով պոչով չի լինում

 Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո Փաշինյանը հասկացրեց բոլոր խորհրդարանական ուժերին , որ ուզում եմ իշխանություն, այն էլ ամբողջական ու արագացված, իսկ Ազգային ժողովի վրա ճնշում գործադրելը, ընդամենը ուժի ցուցադրություն էր կա՛մ կհամաձայնվեք ինձ հետ, կա՛մ ժողովուրդը ձեզ ծվեն–ծվեն կանի: Քաղաքական համակարգի կենսունակության ապահովման համար անհրաժեշտ է կոնսենսուս կամ նվազագույնը կոմպրոմիս քաղաքական ուժերի միջև: Պարզից էլ պարզ է` ինչ է կատարվում, Փաշինյանն իշխանությունը կենտրոնացնում է իր քաղաքական ուժի շուրջ` մնում է դիկտատոր հաստատի իրեն և վերջ:

Մեր նման երկրներում, որտեղ պատերազմական իրավիճակ է և կա սահմանային լուրջ հիմնահարցեր, քաղաքական դաշտի անկայունությունը և վայրիվերումները հանգեցնելու են իրավիճակի սրմանը և ակտիվ գործողությունների իրականացմանը: Պառլամենտի լուծարման պարագայում մենք շուրջ երկու ամիս չենք ունենալու երկրի կառավարման համակարգ` պատերազմ հայտարարելու դեպքում ո՞վ է որոշում կայացնելու, ինչպե՞ս են կոնսոլիդացնելու և համախմբելու մեր ջանքերը:

Լուծարման պարագայում ունենալու ենք վատ նախադեպերի համակարգ` ընտրական գործընթացները կավարտվեն, կձևավորվի ԱԺ-ն, հետո մի քանի ամիս անց կգան, կգրոհեն ԱԺ-ն ու նորից կպահանջեն ԱԺ լուծարումը և այսպես շարունակ մինչև կկորցնենք մեր պետության կայունությունը և անվտանգության լրջագույն հիմնահարցերի կհանգենք: Ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունները չեն տարբերակում առաջնային և երկրորդային մարտահրավերները, որոնք ծառացել են մեր պետության և պետականության առջև:

Անվտանգության հիմնահարցը մեզ համար առաջնային է, և այն չենք կարող վտանգել և պետք է գիտակցենք ` դամոկլյան սուրը կախված է մեր գլխավերևում, իսկ նման գործողությունները , որոնք քաղաքական համակարգը գցում են կոլապսի մեջ,  երկիրը տանելու են կործանման:

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ» նախաձեռնության ղեկավար՝ Աղվան Պողոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ