06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետություն կառավարել սովորեք, որ մինչև արտահերթ ընտրությունները երկիրն էլ չքանդեք

– Սովորաբար ովքե՞ր են հայհոյում:
– Անկիրթ-անգրագետ-անզորները:

– Ինչո՞ւ:
– Որովհետև այլ զենք չունեն:

Տասը ձեռքով կողմ եմ, որ մեր երկրում ևս հրաշք կատարվի, կոռուպցիան և աղքատությունը վերանան, և գոհ ու երջանիկ ապրենք մեր հրաշք Հայաստանում: Հաջողություն ենմաղթում կոռուպցիան արմատախիլ անողներին,  անտեսելով նույնիսկ այն իրողությունը,  որ հայտարարված  անհաշտ պայքարն  ավելի շատ պատժիչ գործողությունների է նմանվում, քան հակակոռուպցիոն հստակ ծրագրի:

Թռիչքաձև զարգացում ապրած այդ երկրում  այլ սկզբունքներ ևս կային: Օրինակ՝ երկրի զարգացման  կարևորագույն նախապայմաններից մեկն ըստ նույն Լի Կուան Յուի՝ մարդկանց մտածողությունը փոխելն էր, յուրաքանչյուր բնակչի բարեկիրթ, քաղաքակիրթ լինելը,   շրջապատը մաքուր պահելը, փողոցում չթքելը…

Ի՜նչ տխուր բան ստացվեց… հաստատ սինգապուրյան հրաշքն այս կտրվածքով էլ  մեր կողքով կանցնի: Ինչո՞ւ…

Որովհետև, եթե հիմք ընդունենք այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքակիրթ  մարդու կարևոր բնութագրիչներից մեկը գրագետ, մաքուր խոսքն է՝ զերծ հայհոյանքներից և կեղտոտ վիրավորանքներից, ապա վերջին ամիսներին  վիրավորանք-հայհոյանքների հեղեղները ստիպում են մտածել, որ   մեզ մոտ համատարած (շեշտում եմ՝ համատարած) բարեկիրթ բնակչություն   ունենալու պայմանը ուտոպիայի ժանրից է դառնում  (ով հիմա շատ վրդովվի, ուրեմն գիտե, որ ինքը ևս անբարեկիրթ է):

Այս  ցավոտ իրականությունը բացահայտեց այսպես կոչված թավշյա հեղափոխությունը, որն իրականում ո՛չ թավշյա էր, ո՛չ էլ հեղափոխություն էր: Իրենց բնորոշ ցինիզմով ջահել  ՛՛թավշամոլները՛՛ պարծենում են , որ հեղափոխություն արեցին ֆեյսբուքյան ՛՛լայվերով՛՛:  Դե հա՜, դասատուները լավն էին, տեխնոլոգիաները  լավ մոդիֆիկացված էին և լիովին  հարմարեցված էին հայկական  մտածելակերպի նուրբ լարերին: Որպես հզոր գործիք  կիրառվեցին   սուտը, հահոյանքը, զրպարտանքը, շանտաժը, հիստերիան…….

Ապրիլից սկսած այնպիսի զգացողություն է, ասես հասարակության  մի ստվար հատվածի ուղեղը  ՛՛հո՛ւ… բո՛ւ… ֆո՛ւհ……՛՛՛  հաճախականության վրա է կարգավորված, որն անմիջապես գործի է դրվում, երբ ծրագրավորումից դուրս ինչ-որ բան են կարդում կամ լսում: Վստահաբար, այդ հատվածը  3-4 տողից ավել ոչինչ չի կարդում, որովհետև առաջին իսկ բառերից բնազդով որսալով ՛՛հակաթավշյա՛՛  տրամադրվածություն՝ անմիջապես   ՛՛հո՛ւ… բո՛ւ… ֆո՛ւհ… ՛՛-ի կոճակն է միանում և հրահանգավորման համաձայն շատրվանում է կեղտը: Առանձնապես դմբլոների համար ներդրված էր   ՛՛Տարածե՛լ  անխնա!!!!!!!!!!!”  հրահանգը:  Այո՜, վիրտուալ տարածքն այս առումով  անսահման հնարավորություններ է ընձեռնում, ինչից և լիուլի օգտվեցին  հայկական հեղաշրջման   ճարտարապետները:

Շատ ձեռնտու  դիրքավորում է՝ ոչ ոք երեսդ չի տեսնում, ոչ ոք անունդ չի իմանում, ոչ ոքի պարտավոր չես պատասխան կամ բացատրություն տալ. անպատիժ  ասա  ինչ ուզում ես, հայհոյիր ում ուզում ես, չստացված-չկայացած ամեն ինչիդ մաղձն ու  չարությունը թափի անծանոթ մարդու գլխին … ՛՛դոբրոն՛՛ կա:

Հայհոյանքով շատերին լռեցնելու հաշվարկը ճիշտ թիրախին կպավ:   Հասարակության որոշակի հատված սթափ գնահատելով հանդերձ  հեղաշրջման վտանգավոր հետևանքները լռեց՝  խուսափելով, ամաչելով  ու վախենալով հայհոյանքների տարափից: Որովհետև, հատկապես սկզբնական շրջանում հենց դա էր այլ կարծիք արտահայտողներին, անգամ սթափության կոչ անողներին ասպարեզից հեռացնելու ամենաարդյունավետ ձևը:  Երբեմն մտածում ես, որ եթե անգամ  Հովհաննես Թումանյանը հաշտության սպիտակ դրոշով հայտնվեր՝ նրան էլ չէին խնայի… ինչպես օրինակ չխնայեցին մեր կողքին ապրող Ռազմիկ Դավոյանին: Շատերի  լռության պատճառը հենց այդ անանուն (եթե մի տառը   փոխենք՝  ավելի բնութագրական կլինի)  հայհոյողներն էին:

Սա է պատասխանը սթափված-սթափվողների հարցին՝  ՛՛բա էն ժամանակ ո՞ւր էիք, դե խոսեի՛ք էլի…՛՛ :  

Հիմա՛ ենք խոսում, քանի որ արդեն պետության  անվտանգությանն են սպառնում լակոտապետական ամենաթողությունն ու անլրջությունը: Հահոյանք-հոխորտանքների ժամանակն անցավ… դրանցով երկիր չես շենացնի: Մի լավ բան արել եք՝  քանդել եք կարծրացած համակարգը, բայց պետություն կառավարել ևս սովորեք, որ  գոնե  մինչև արտահերթ ընտրությունները երկիրն էլ չքանդեք: 

Լիա Իվանյան
Գրող, հրապարակախոս

Աղբյուրը՝ Panorama.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ