25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարձանագրենք նոր կորուստներ, եթե …

«Ես շատ զգույշ եւ վերապահումներով կվերաբերվեի ռուսական կողմի պաշտոնական եւ ոչ պաշտոնական հայտարարություններին: Կարճ ասած՝  Ռուսաստանի դերի վերաբերյալ ես մնում եմ բավական հոռետես»,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարությանը, ասաց հրապարակախոս Տիգրան Խզմալյանը:

Նրա խոսքով, Ռուաստանը շահագրգռված չէ Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորմամբ, մի քանի պատճառներով: «Ռուսաստանը շահագրգռված է Արցախյան հակամարտության շարունակոեւթյան մեջ, քանզի այն նրա համար եւ տարաշաշրջանային խաղացող լինելու երաշխիք է, եւ տնտեսական նշանակություն ունի՝ զենքի վաճառքի առումով որոշակի շուկա է եւ , որ ոչ պակաս կարեւոր է, Արցախյան խնդիրը ՌԴ համար վերջին տարիներին միակ խնդիրն է, որտեղ ՌԴ հանդես է գալիս որպես հավասար ԱՄՆ եւ Ֆրանսիայի հետ»,-կարծիք հայտնեց Տիգրան Խզմալյանը :

Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում նկատվող դրական միտումները և խոստանում է անել հնարավորը՝ գործընթացին աջակցելու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարճատեւ հանդիպում էին ունեցել Դուշանբեում եւ ինչպես ՀՀ արչապետն էր տեղեկացրել, մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերելահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու ուղղությամբ:

Տիգրան Խզմալյանը լավատես չէ այս պայմանավորվածության հարցում: Նրա խոսքով, վարչապետը  Արցախյան հարցում շարունակում է օգտագործել այն դիվանագիտական լեզուն, որը դժվար է թարգմանել. «Մարդկային լեզվով ասած՝ ավելի լավ է բանակցել, քան մարտնչել, մնացածը՝ բարի ցանկություններ են»,-կարծում է Խզմալյանը:  

Անդրադառնալով հարցին, թե Փաշինյան-Ալիեւ բանավոր պայմանավորվածությունը նշանակում է, որ Դուշանբեում ՌԴ հովանու ներքո փորձ արվեց, այսպես ասած, չեղարկել Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների ներդրման շուրջ, Տիգրան Խզմալյանն արձագանքեց. «Մենք ստիպված ենք կայացված որոշումների մասին եզրակացություններ անել, ոչ թե պատասխանատու եւ թափանցիկ զեկույցների ու հաշվետվության հիման վրա, այլ ՝ արտասանեց վարչապետը Վիեննա  բառը թե ոչ, սա շատ մտահոգիչ է:

Փորձը ցույց է տալիս, որ եթե Հայաստանը որոշում է հետ կանգնել արդեն գծված ինչ-որ միջազգային սահմաններից, ես նկատի չունեմ աշխարհագրական սահմանները, աշխարհը եւ Արեւմուտքը շատ արագ միջոց է գտնում հետ բերել Հայաստանին այդ շրջանակների մեջ, ուղղակի , ամեն անգամ դա տեղի է ունենում մեծ կորուստների հաշվին, եթե մենք էդ դասը չենք քաղել, եթե ամեն մի նոր կառավարություն նորից պետք է փորձի ընդլայնել այդ սահմանները կամ փոխել՝ առանց միջազգային գործընկերների կարծիքը հաշվի առնելու, էլ չեմ ասում՝ ազգային շահը հաշվի առնելու, ապա մենք կարձանագրենք նոր կորուստներ: Արցախյան խնդիրը ՌԴ համար եղել եւ մնում է ճնշման հիմնական միջոցը, մենք բոլորս դա գիտենք »:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ