12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Պարադոքս՝ ինչ մնաց «Սերժին մերժող» Նիկոլից. Իրավունք

Ինչքան էլ զարմանալի լինի, չմե­ռանք այդ օրն էլ տեսանք, թե ինչ­պես Նիկոլ Փաշինյանը գովասանքի արժանացրեց Սերժ Սարգսյանի ջան­քերով ընդունված Սահմանադրու­թյունը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ արտահերթ խորհրդարանա­կան շտապ ընտրությունների դեպ­քում ԱԺ-ում կլինի քաղաքական մո­նոպոլիա, ժողվարչապետն ասաց, որ նման բան չի կարող լինել, որովհետեւ գործող Սահմանադրությամբ ԱԺ առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդի­մադիր.

«Այսինքն, ապագա խորհրդա­րանում ինչ արդյունք էլ գրանցվի, եթե անգամ ուժերից մեկը 80 տոկոս ձայն ստանա, ընդդիմության ներկայացվածությունը պակաս չի լինի, քան այսօր է ներկայացված: Փոխարենը կառա­վարությունը կունենա մեծամասնու­թյուն, ինչը նրան հնարավորություն կտա լիարժեք գործել եւ զբաղվել երկրի օրակարգային հարցերով: Այստեղ մի այլ տարբերություն էլ կա, մենք կունենանք լեգիտիմ մեծամասնու­թյուն եւ լեգիտիմ փոքրամասնություն: Եթե անգամ երկրորդ ուժը 5 տոկոս ձայն հավաքի, նա բոնուսով ստանա­լու է այնքան ձայն, որ լինելու է ԱԺ-ի առնվազն 1/3-ի չափով եւ ունենալու է երաշխիքներ»: Պարադոքս՝ «Սերժին մերժող» Նիկոլը հիմա էլ զարմանալիորեն դարձել է ՀՀ երրորդ նախա­գահի սահմանադրության երկրպա­գուն:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ