30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ախմախ աղջիկ, այդ մարդը ես եմ. Ֆրունզիկի անձնական կյանքից չբացահայտված դրվագներ

Մեծ արտիստի հետ ապրած յուրաքանչյուր օրը, պահը, ակնթարթը արդեն թանկ հիշողություն է: Հարկավոր է պարզապես վերապրել, քրքրել հիշողության գզրոցները ևահա մի գեղեցիկ պատմություն:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ակնհայտ կարոտով է հիշում Ֆրունզիկի հետ անցկացրած համատեղ կյանքի տարիները:

“Փարիզում էինք: Գնացինք Փարիզի Աստվածամոր տաճար ու Մհերը մի տեսակ հանգիստ ասաց՝ ես իմ տանն եմ: Զարմացա, ո՞նց… այեց ու ասեց՝ սա ախր Քվազիմոդոյի տունն է”:

Դերասանուհին նկատեց, որ Մհեր Մկրտչյանը “պաուզայի”  վարպետ էր, այսինքն՝ միտքը արտահայտելուց առաջ լռում էր.

”Նա հաճախ էր ուշ գալիս տուն: Ես երկար էի սպասում: Մի անգամ էլ ուշացավ, ու ես հեռուստացույցը միացրի: “Մենք ենք մեր սարերը” ֆիլմն էր : Մհերը  եկավ շատ բարձր տրամադրությամբ: Ես զայրացած էի, նեղված ու ասեցի՝ էն հեռուստատեսության մարդուն պիտի շնորհակալ լինես, որ ես քեզ հիմա չեմ խեղդում: Ասեց՝ ախմախ աղջիկ այդ մարդը ես եմ”,-պատմեց դերասանուհին:

Հ.Գ Այսօր հանճարեղ հայ դերասանի ծննդյան օրն է: Նա կդառնար 85 տարեկան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ