«Ինչու էին 88-ին «հիմար» հայրենակիցներս միլիոններով դուրս գալիս փողոց … »
Այ, օրինակ՝ հետաքրքիր է, եթե Ռուսաստան արևելք հարաբերությունները էլ ավելի սրվեցին և պատժամիջոցներ սկսեցին կիրառել նաև Հայաստանի դեմ , քանիսն են այսօրվա՝ դեպի Ռուսաստան Հայստանը տանողներից , պատրաստ BMW-ներից և Range-երից տեղափոխվել Lada-Kalina–ների և կլոր-ֆառ զրովեցների վրա, իսկ ոմանք էլ իրենց օխրաննիկներին հետևներից վիլիսներով ֆռցնելու: Մոնտեկառլոյի փոխարեն գնալ ,օրինակ ՝ Ростов ու Пермь, կազինո խաղալու:
Բա ոնց ենք բարձր հովանու ներքո ծերացած արտասահմանյան աստղեր բերելու Օպերա՝մազերներս ֆենենք գնանք լսենք: Կհրաժարվեն արդյոք մարդիկ գալիք Iphone 6-ը գնելու հնարավորությունից , հըն՞ , իսկ Ipad mini-ի փոխարեն բոլորի մոտ электроника -7 կլինի, հա՞ :
Բա եթե Ամերիկայի ու Եվրոպայի վիզաները սկսեցին չտալ պատկերացնում եմ , ինչ կսկսվի, լավ է Ղրիմը ռուսը վեկալավ՝ լողալու տեղ կունենանք: Ոմանց երեխաներն են շատ մեղք, ոնց են ուսումը շարունակելու Հարվարդներում ու Սորբոնի համալսարանում: Լսեք, բա որ են մեր օլիգարխների Փարիզում ունեցած կաֆեների և Բուլղարիաներում հյուրանոցների ու գործարանների վրա էլ կալանք դրվեց , հաշիվներն էլ եվրոպական բանկերում սառեցրին, ինչ ենք անելու:
Տեսնես հեչ մեկի մտքով անցել ա իրա միլիոնների գոնե կեսը ռուբլիով պահի: էլ չեմ ասում , որ ֆեյսբուքից արագ կտեղափոխվենք одноклассник ու вконтакте , եթե ինտերետ լինի ,իհարկե: Կարևոր բազառը կվերանա , թե ով գնա հաջորդ տարի Եվրատեսիլ՝ բոլորով Славянский базар երաժշտական մրցույթը կնայենք ու բոլորին մեկ կլինի: Տեսնես ինչու էին 88-ին “հիմար” հայրենակիցներս միլիոններով դուրս գալիս փողոց ու անկախություն գոչում , իսկ մեր տղերքը դրա համար բերդեր գնում ու կյանք զոհաբերում. . .
Զաթո ասենք գազը կլինի էժան , իսկ այդպես էլ ոչմեկի կողմից չճանաչված Արցախը ապահով, ու թքած, որ ոչ նորմալ գազ վառող կլինի դատարկ Հայաստանում , ոչ էլ չճանաչված Արցախում, կարևորը մենք պատմության գրքի համար կգրանցենք ևս մեկ բարոյական հաղթանակ:
Հ.Գ. Ինչևէ, պարզ է , որ այս ամենը ցանկալի չէ և շատ քիչ հավանական է ու ավելի շատ կատակ է, քան իրականություն, բայց այն , որ մենք այսօր մեծ հաշվով այս ուղղին ենք բռնել, իսկ կատակի կեսն էլ միշտ ճիշտ է , միանշանակ է:
Ալեն Սիմոնյանի Facebook-յան էջից: