03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Պարոն, մեծամտությունը կործանել է Ձեզանից հազարապատիկ խելացի և հզոր գործիչների. Շարմազանովը՝ Փաշինյանին

Սեպտեմբերի 19-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով արտահերթ ընտրությունների մասին  ԱԺ պատգամավորներին ասել է. «Հլը ձեզ թափ տվեք, ո՞վ եք դուք, որ նպատակահարմար գտնեք արտահերթ լինի, թե՝ չէ»:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի այս հայտարարությունը՝ ասաց.

«Մարդն իրեն նույնացնում է ողջ ժողովրդի ու պետության հետ՝ ի վիճակի չլինելով լսելու ու գնահատելու այլընտրանքային կարծիք։ Ո՞վ ենք մենք։ Ասեմ հիմա՝ մենք ՀՀ միակ օրենսդիր մարմնի պատգամավորներն ենք, որոնց Դուք և Ձեր կառավարությունը հաշվետու եք, իսկ ո՞վ եք Դուք առանց ԱԺ-ի վստահության։ Մեծամտությունը կործանել է Ձեզանից հազարապատիկ խելացի և հզոր գործիչների, պարո՛ն»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ