02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Մեր հարաբերությունները գործող կառավարության ղեկավարության հետ բարիդրացիական են. Զեյնալյան

«Դրանք ասեկոսեներ են, քանի դեռ չեն հաստատվել փաստերով: Ոստիկանությունն աշխատում է այդ ուղղությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վերջին օրերին ընտրակաշառքների մասին ահազանգերին, ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ներկայումս կազմակերպված ընտրակեղծիքների մթնոլորտ չկա, ինչպես նախորդ իշխանությունների օրոք կայացած ընտրությունների ժամանակ էր. «Իսկ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները կգնահատի ԿԸՀ-ն»: Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ այս ընտրություններն աննախադեպ են. «Այսքան մեծ մրցակցություն շատ վաղուց է եղել: Դա նշանակում է, որ կուսակցությունները հույս եւ հնարավորություն են տեսնում»:

Henaran.am-ի հարցին՝ հարցին, թե Զեյնալյանն ապագայում, երբ նոր կառավարություն ձեւավորվի, արդյո՞ք վերանշանակվելու է արդարադատության նախարար, նա չպատասխանեց, փոխարենն ասաց. «Մեր հարաբերությունները գործող կառավարության ղեկավարության հետ բարիդրացիական են. ես ընտրվելու եմ Երեւանի քաղաքապետ»: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ