17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՀՀ վարչապետը արհեստականորեն դաշտը բաժանել է սեւերի եւ սպիտակների. Yerevan today-ի խմբագիր

Yerevan today կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախօրեին իրենց խմբագրությունում արված գործողությունները ազատ խոսքը լռեցնելու եւ մյուս լրատվամիջոցներին դաս տալու նպատակ են հետապնդել։

«Առավոտյան 8-ն անց կես խմբված էին 8 աշխատակիգներ, նրանք փնտրում էին ոչ միայն նյութի շուտ տարածման ապացույցներ, այլեւ գաղտնալսող սարքեր, որով մենք գաղտնալսել ենք մեր անճարակ իրավապահ մարմիններին», – հայտարարեց խմբագիրը։

Սեւակ Հակոբյանը ասաց, որ խուզարկությունն իրականացվել է առանց փաստաբանի, որին սկզբուն ներս չէին թողնում եւ միայն ինչ-որ մեկի հետ խոսելուց հետո են ներս թողել։ Գործողություններ իրականացնելու ժամանակ մաեւ կայքի նյութերի բովանդակությսնն են ծանոթացել, անգամ ուսումնասիրել ինքնակենսագրականները, որոնք կայքը ստացել էր աշխատանքի հայտարարության արդյունքում, ուսումնասիրել են կայքի ֆինանսական փաստաթղթերը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ