23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Yerevan Today-ի խմբագրությունից քննիչները տարել են խմբագրի համակարգիչն ու կոշտ սկավառակները

Ժամը 16-ին մոտ ավարտվեց Yerevan Today լրատվական կայքի խմբագրությունում առավոտյան 8 անց 30-ից իրականացվող խուզարկությունը:

Կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը խմբագրության առջեւ հավաքված լրագրողներին ասաց, որ իր համար տեղի ունեցածը տարօրինակ է: Նա հայտնեց, որ խմբագրությունից իրավապահները տարել են իր համակարգիչն ու խմբագրության մի քանի համակարգիչների կոշտ սկավառակները: «Հիմնական պատճառն այն է, իբր առաջինը մենք ենք տեղադրել, խուզարկությունը խախտումներով է ընթացել, առգրավել են իմ համակարգիչը, ընդ որում դա կատարվել է կրկնակի ստուգումների արդյունքում, առանց հիմնավորման : Մենք կվերլուծենք տեղի ունեցածը եւ հանդես կգանք հայտարարությամբ ու ասուլիոսվ»,-ասաց Սեւակ Հակոբյանը:
Հիշեցնենք՝  խուզարկությունն իրականացնում էր ոստիկանությունը նախաքննություն իրականացնող մարմնի՝ Քննչական կոմիտեի հետ միասին՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Սեւակ Հակոբյանը հայտնեց, որ խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշմամբ: Խուզարկության ամբողջ ընթացքում կայքի խմբագիրը մեկուսացված է եղել արտաքին աշխարհից: Սեւակ Հակոբյանն ասաց, որ տեղի ունեցածը գնահատում է որպես ոստիկանության անպատասխանատու գործելակերպ:

Նրա խոսքով՝ Yerevan Today-ը  հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակել է ավելի ուշ, քան մյուս լրատվամիջոցները:  «Ի տարբերություն մյուս կայքերի մենք դա սղագրել ենք, ոստիկանության անպատասխանատու գործելակերպ է, զարմացած եմ քննչականի գործողություններով, մամուլով տարածում են, սկզբից վնասում են, հետո, եթե մեր համակարգիչներում ոչ մի բան չգտնեն, միեւնույնն է չեն էլ հայտարարելու, որ բան չգտան: Ամսի 11-ի երեկոյան քսի էին տվել իրենց ֆեյքերին, տարածվում է, որ 2 օր շուտ ենք դրել, որքան էլ փորձագետները ասացին, որ դա Գուգլի խնդիրն է, նույն ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի ասուլիսն էլ 2 օր շուտ է երեւում, որտեղից գիտեիք, որ ասուլիս է լինելու»,-ասաց Սեւակ Հակոբյանը:
Կայքի խմբագիրն ասաց, որ 9 հոգանոց քննչական խումբ է աշխատել, որոնք հեռախոսի միջոցով անընդհատ խորհրդակցություններ են անցկացրել. «Տպավորություն էր, որ մեծ համակարգ էր աշխատում»:
Սեւակ Հակոբյանը նշել է, որ այս պահին խմբագրության աշխատանքը պարալիզացված է :
Սեւակ Հակոբյանը հերքեց, թե 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerevan Today-ի հետ որեւէ կապ ունի: Նա ասաց՝ կայքի սեփականատերը Վարդան Հովնանյանն է, ինչը բաց ինֆորմացիա է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ