23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք հայտնում ենք՝ կատարվածը պետության և բյուջեի դեմ են, սակայն նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում. Գ. Գրիգորյան

««Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի երթուղիները շահագործման խնդրի առաջ են կանգնած»,-այս մասի ն այսօր «Հենարան» մամուլի ակումբում բարձրաձայնեց «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը:

Նշենք՝  «Գալակտիկա տրանս սերվիս»-ն իրականացրել է կանոնավոր ուղևորափոխադրումներ Երևան քաղաքից Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզեր:

Շուշանիկ Խաչատրյանը  նույնիսկ բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, իրազեկելով, որ նրանց կողմից Երևան-Արմավիր երթուղու ուղղությամբ ապօրինի բացվել են մի քանի երթուղիներ, որոնք փաստացի իրականացնում են Երևան֊Արմավիր երթուղով ուղևորափոխադրումներ: «Նշված երթուղիները սպասարկող ընկերությունները, փաստացի իրականացնելով Երևան-Արմավիր երթուղով ուղևորափոխադրումներ, մեր ընկերությանը վնասներ են հասցնում»,-իր նամակում նշել է նա:

Խաչատրյանը փաստում է՝ վարչապետին ուղղված  նամակը մնացել է անպատասխան: 

Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը խնդրի մասին խոսելով ասաց՝ ահազանգել են անմիջապես, անգամ ներկայացվել են այն համարները, որոնք առանց գրանցման են աշխատում և հարկեր չեն վճարում:

«Երբ մենք այդ դիմումները գրեցինք, 8 ամիս մեզ պտտեցրեցին բոլոր պետական շենքերով՝  այդ դիմումի պատասխանի հետևից, և հետաքրքիրն այն է, որ մինչ օրս մենք չունենք պատասխան: Մեկ տարի է գործը քննվում է, մենք հայտնում ենք, որ կատարվածը պետության և բյուջեի դեմ են,  սակայն նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում»,-շեշտեց փաստաբանը:

Գուրգեն Գրիգորյանը նկատեց՝ նախարարություն գնալուց հետո ավելի վատ իրավիճակ է ստեղծվում.«Ամեն անգամ մեր՝ նախարարություն այցից հետո մի քանի մեքենա օրինականացրել են: Հետաքրքիր է, որ վերջին անգամ, երբ հուսահատ վարորդները դիմեցին ակցիայի դրա մասին տեղյակ էին միայն նախարարությունում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ