24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարգելի՛ լրագրող, Դուք սխալվում եք. Օսիպյանը՝ ոստիկանության ու միասեռականների միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Կենտրոնի բաժնում ոստիկանության ծառայողների և միասեռականների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնելու պատճառ չի տեսնում։

Այս մասին այսօր Կառավարությունում հարցին՝ կապված այն բանի հետ, որ հասարակական կազմակերպություն է դիմել ոստիկանապետին՝ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով, հայտնեց Վալերիյ Օսիպյանը։

Դիտարկմանը՝ ըստ ոստիկանապետի՝ պատշա՞ճ էր ոստիկանության պաշտպանվածությունը, և որևէ բան չկա՞ր, որ իրենց կաշկանդում էր, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Ոստիկանությունը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա և կարող է պաշտպանել և՛ իրեն, և՛ ՀՀ քաղաքացիներին։ Դա չի նշանակում, որ եթե մեկ-երկու քաղաքացու նկատմամբ ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն և նրանք, օգտվելով այդ առիթից, մուտք են գործել ոստիկանության բաժին, կարելի է ենթադրել, որ ոստիկանությունը թույլ է։ Այդպիսի բան չկա, ոստիկանությունը եղել է և կա ուժեղ, և որևէ մեկը չմտածի,որ կարող է ներխուժել ոստիկանության բաժանմունք. նա կստանա օրենքի ուժով համապատասխան գնահատական»։

Դիտարկմանը, թե արդեն ներխուժել են, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել։

Դիտարկմանը, թե նախկին իշխանության օրոք ակտիվիստների նկատմամբ կոպիտ էին, հիմա միասեռականների նկատմամբ դարձել են հանդուրժող, Օսիպյանն ասաց.

«Հարգելի՛ լրագրող, Դուք սխալվում եք, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ նախկինում էլ ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն»։

Հիշեցնենք, որ միասեռականների՝ ոստիկանության Կենտրոնի բաժին մտնելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ