24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը կանի հայտարարություններ, որոնք աննախադեպ են և կտրուկ. քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գտնում, որ  կարծիքները, թե Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ բան ուներ ասելու և չկարողացավ ասել ասուլիսի տապալման պատճառով անհիմն են, քանի որ 21-րդ դարում շատ հեշտ է մարդկանց հասցնել իրենց ասելիքը՝  տեխնոլոգիական տարբեր այլ լուծումներով:

«Եթե կան մարդիկ,  ովքեր մտածում են թե կորցրեցին հարցեր տալու և դրանց պատասխանները ստանալու հնարավորությունները, ապա ինչու են կարծում թե Ռոբերտ Քոչարյանը պետք է դրանց բաց պատասխաներ կամ անպայմանորեն սայթաքումներ թույլ տար: Քոչարյանը բավականին փորձված մարդ է և այդպիսի իրավիճակից հանգիստ կարող էր և խուսափել»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետը:

Անդարադառնալով Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքին Մարտիրոսյանն ասաց, թե ինքը չի կարծում, որ Փաշինյանը միայն 100 օրվա ամփոփում է անելու. « Ես կարծում եմ Փաշինյանը կանի հայտարարություններ, որոնք աննախադեպ են, կտրուկ և շարունակում են հեղափոխության սկզբի ոգին»,-նշեց Մարտիրոսյանը հավելով,  որ որևէ մեկը չգիտի թե ինչ է ասելու վարչապետը:

Մարտիրոսյանի գնահատմամբ՝ 100 օրվա ամփոփման համար հանրահավաքը շատ դրամատիկ քայլ է, և ինքը գրեթե վստահ է,  որ պետք է հայցվի ժողովրդի աջակցությունը ինչ-որ նոր քայլ կատարելու համար:

Առավել մանրամասն՝ տեսանյութում;

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ