09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները

Երեւանում ընթացող «Պրիվետ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի Գերագույն դատական խորհրդի գրասենյակ՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունների դադարեցումը պահանջելու համար:

Հիշեցնենք, որ նախօրեին Վերաքննիչ դատարանը՝ ի դեմս դատավոր Ազարյանի, ազատ արձակեց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ որոշումը հիմնավորելով նախկին նախագահի անձեռնմխելիությամբ: Այսօր կեսօրին նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, սակայն վերոհիշյալ ակցիայի մասնակիցները ներխուժեցին դահլիճ, եւ արդյունքում մամուլի ասուլիսը չեղյալ հայտարարվեց: Այնուհետեւ ցուցարարները գնացին Գլխավոր դատախազություն՝ պահանջելով անմիջապես վճռաբեկ բողոք ներկայացնել: Դրանից հետո ակտիվիստները որոշեցին պահանջել դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունների դադարեցումը:

Նշենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը վերաքննիչ դատարանի գործողությունները գնահատել է որպես «անօրինական»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ