15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վանաձորում թանաքը էլ չի ցնդո՞ւմ. ընտրողները ակտիվ չեն

Վանաձորում լուրեր են տարածվել, որ մի քանի տեղամասերում ընտրողների անձնագրերի վրայից կնիքներն անհայատանում են: Henaran.am-ը զրուցեց տեղամասային ընտրական  հանձնաժողովների նախագահների հետ:

Թիվ 30/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի  նախագահ Մարտուն Բեգլարյանը հերքեց այդ լուրերն ասելով՝ “Նման տեղեկություն առաջին անգամ եմ լսում”: Նշենք, որ Վանաձորի Հելիսինկյան գրասենյակը հայտարարություն է տարածել, ըստ որի Վանաձորում խախտումներ են նկատվում:

Թիվ  30/ 32 ՏԸՀ-ի  նախագահ Էլմիրա Եղիազարյանը հավաստիացրեց լուրերը, որ թանաքն անհետացել է: “Համատարած է դա եղել, մենք հանձնարական ենք ստացել Կենտրոնական հանձնաժողովից, թանաքի հետ կապված խնդիրն արդեն լուծել ենք”,-ասաց Եղիազարյանը:

30/28 ՏԸՀ նախագահ Մարիամ Ապրիյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ եւս թանաքը ցնդում էր, մի ժամ ու կես հետո արդեն համոզվել են, որ այն առաջին ընտրողների անձնագրերից անհետացել է:

Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ  Տիգրան Պապանյանի  հավաստմամբ՝ անձնագրերից կնիքի անհետանալը թանաքամանները լավ չթափահարելու մեջ էր: Ըստ նրա հարցն արդեն լուծված է եւ հանձնաժողովներն օգտագործում են սովորական թանաք:

Ինչ վերաբերում է ընտրողների մասնակցությանը, ապա ժամը 11-ի դրությամբ Վանաձորումընտրություն է կատարել 9539 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 9,91%-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ