24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թաքնված նպատակը՝ ոչնչացնել Հայ եկեղեցու ձեռնադրման խորհուրդը

Վեհափառ Հայրապետի դեմ անցկացվող հավաքների ու ցույցերը ոչ թե հոգեւոր կամ արժեհամակարգային նպատակ են հետապնդում, այլ մի խումբ մարդկանց հավակնությունների արտահայտությունն են, որոնց տակ Հայ առաքելական եկեղեցուն սպառնացող լուրջ վտանգ է թաքնված:

 Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության գործունեությանը:

«Ես չգիտեմ իրենց քրիստոնեական ընկալումները որ դաշտում են, բայց այն, ինչ իրենք անում են՝ ներառյալ նաեւ Վեհարան մտնելը, քրիստոնյային անվայել վարք է»,-նշեց Հայկ Նահապետյանը՝ հավելելով, որ Վեհափառի հրաժարականի պահանջն իրականում ուղղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ:

«Քրիստոնյաների մեջ կասկած, հերյուրանքներ տարածելով որեւէ փաստարկված բան չի ասվում, սուտ վկայություններն ու կեղծքիները, որ թափվում են հոգեւորականների հասցեին, ուղղակիորեն թուլացնում են եկեղեցին»,-համոզված է փորձագետը:

«Համացանցում մի տեսանյութ տարածվեց, ոմն Կարեն Պետրոսյանը, որը այլեւս նոր պաշտոն է ստացել, մի կազմակերպության ղեկավար է, որ «Սորոս»-ի ֆոնդից ստացել է դրամաշնորհներ: Նա կարծես թե հերքումով հանդես եկավ, նշեց, որ կազմակերպությունը բարի նպատակներ ունի, բայց ցույց տվեք մի ծրագիր, որտեղ նշված լինի, որ այդ ֆոնդը ֆինանսավորում է այլասերությունը, տվյալ ժողովրդի ինքնության ոչնչացումը, հեղաշրջման նախապատրաստումը, չարի կամ սատանայի պատվիրանները տվյալ երկրում ամրագրելը: Այն, ինչի համար ֆինանսավորում տալիս են, արտաքուստ այլ նպատակներ ունի» Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը:

Նրա խոսքով, հայր Կորյունի կողքին գտնվող մի քանի անձինք իրենց անադեկվատ են պահում, այն դեպքում, երբ մյուսները հանգիստ են. «Նախաձեռնության անդամներից Արտակ Ալավերդյանն էլ թմրանյութի վերաբերյալ քրեական գործում է ներգրավված, դա համացանցով տարածվեց ու հերքում չեղավ: Եթե նայենք այդ մարդկանց կենսագրությունը, անցած ճանապարհն ու ցանկությունները, ակնհայտ է, որ նրանք ոչ թե ժողովրդի մի հատված են, որոնք պահանջներ, այլ մի խումբ մարդիկ են, որոնք  ինչ –ինչ խնդիրներ են լուծում»:

Հայկ Նահապետյանի կարծիքով այս ամենի նպատակը եկեղեցու ձեռնադրության խորհրդին դեմ է ուղղված: «Իրենք փորձում են ձեռնադրության եւ օծման խորհուրդը վերացնել, անել այնպես, որ կաթողիկոսին ժողովուրդը ընտրի: Այդպես արվում է բողոքական եկեղեցիներում, օրինակ Անգլիկան եկեղեցում ժողովուրդը ընտրում է կին եպիսկոպոս, դա էլ քիչ է՝ միասեռական: Այդ մոդելն են իրականում ցանկանում ներդնել»,-նշեց Հայկ Նահապետյանը՝ չբացառելով, որ բացի ներկայումս ընթացող տեղեկատվական պայքարից,  ապագայում եկեղեցին առավել մեծ հարվածի տակ կդրվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ