Բրյուսել մեկնելը ճիշտ էր. Շավարշ Քոչարյան
«Հայաստանը որեւէ տեղ չի գնում՝ իր տեղում է գտնվում, այլ բան է, որ մենք պատրատս ենք համագործակցել բոլոր ուղություններով, այդ թվում, նաեւ Եվրոպայի հետ», այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրքւյցում հայտարարել է փոխարտգործնախարար շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքական տեսլականի հստակեցման մասին հարցին:
Դիտարկմանը, թե այդուհանդերձ, առաջնահերթությունը արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանին է տրվելու, թե Արեւմուտքին, Շավարշ Քոչարյանն ասել է. «Առաջնահերթությունը պրոհայկական է, ամեն պետություն ելնում է իր սեփական շահերից, եւ դրանից ելնելով, կառուցում է իր դիրքորոշումը ուժային կենտրոնների հետ»:
Փոխարտգործնախարարն ասաց, որ այլ պետությունների հարաբերությունները մշտապես կառուցվում են շահերի համընկմնա հիման վրա եւ այս առումով պետք չի սպասել ավելին: Ըստ նրա, ՀՀ արտաքին քաղաքականությունը պարզ է եւ հստակ՝ ոչ պրոռուսական է, ոչ պրոարեւմտյան: Քոչարյանը շեշտեց, որ այս կամ այն ուղղությամբ հարաբերությւոնների խորացումը չի կարող լինել մյուսների հաշվին:
Շավարշ Քոչարյանը նաեւ նկատեց, որ այս շրջանում ՀՀ նկատմամաբ ուշադրությունը ավելացել է բոլոր ուղղություններով: Խոսելով վարչապետ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի մասին , փոխարտգործնախարարն ասաց. «Փաստ է, որ նա մեկնել է եւ կարծում եմ դա ճիշտ է»:
Հիշեցնենք, ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խորհուրդ էր տվել կառավարությանը՝ չմեկնել Բրյուսել, եթե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում Հայաստանի հետաքրքրության հարցերի կապակցությամբ սուր ձեւակերպումներ տեղ գտնեն: