20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Սաշիկ+նազիկ բռնեմ-բաց թողեմ կամ ոխերիմ հարազատը»

Վերջին երկու ամսվա մեծագույն նվաճումները.
1. նոր իշխանության հմուտ ղեկավարությամբ հայ ժողովուրդը նորից շատ սիրեց Ռուսաստանին ու անձամբ Լադիմիր Լադիմիրովիչին (Ադրբեջանի արդեն 7 միլիարդի զենքն ու 2016-ի ապրիլը մոռացվեց ու ներվեց)։
2. նոր իշխանության հմուտ ղեկավարությամբ հայ ժողովուրդը մի առանձնահատուկ կրքով սիրահարվեց Ռուսաստանի ԿԳԲ-ին ու վերջինիս հայաստանյան մասնաճյուղին։
3. Հայաստանում կտրուկ սահմանափակվեցին հիմնական քաղաքացիական ազատությունները՝ թերթերում ու սոցցանցերում ազատ խոսքի իրավունքը, փողոցներում ու հրապարակներում՝ երթերի, ցույցերի, հավաքների իրավունքները։ Դրանք բոլորն այլևս մի ընդհանրական հասկացությամբ որակվում են «հակահեղափոխականների սաբոտաժ»։
4. նոր կառավարության անդամներն այսուհետև իրենց դասարանական ու կուրսային հանդիպումները կարող են կազմակերպել որտեղ ուզեն՝ նախարարական կաբինետներից մինչև պետբյուջեի հաշվին աշխարհի 4 ծայրերը մեկնող խմբային տուրիստական այցելություններով, ասենք թեկուզ Կանադական Տորոնտոյում…
5. իսկ այդ ընթացքում թող հանրությունը շարունակի ուրախանալ «սաշիկ+նազիկ բռնեմ-բաց թողեմ կամ ոխերիմ հարազատը» կարգի առանց հացի թամաշաներով…

Իսկ ո՞վ է ասում, որ 2 ամսվա համար վատ արդյունքներ են

Նաիրի Բադալյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ