27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սաշիկի կինոն անվերջ է

Սաշիկը…
Նախքան հայրենադարձվելս ինձ զգուշացուցին Սաշիկից…
2011թ., երբ որոշեցի առաջին բիզնեսը սկսել, էլի զգուշացուցին, որ հիմա գալու է Սաշիկը և կեսը վերցնելու է… Երկար եմ սպասել իրեն, բայց ոնց որ չհայտնվեց։

Հետո ասեցին, որ հենց արտահանես, հայտնվելու է։ Արտահանեցինք առաջին և երկրորդ անգամ, էլի չհայտնվեց…
Քաղաքում ինչ բիզնես որ վարի էր գնում, մեղադրում էին Սաշիկին։ Մի քիչ ուսումնասիրելով՝ դուրս էր գալիս, որ բիզնեսմենն ամեն տեսակի սխալներ արել է, և հեշտ մեղադրանքը՝ «դե բա Սաշիկը»… Արագաչափերը տեղադրեցին, և առաջին տարածված լուրը՝ Սաշիկը 50% փայ ունի։ Եվ, և, և… Եկավ հեղափոխությունը, և ստացվեց նոր իրավիճակ։ 

Նախ՝ «հավաստի աղբյուրներ» հայտարարեցին, որ FBI-ը եկել է հետաքննելու Սաշիկի միլիոնների փոխանցումը դեպի ԱՄՆ։ Դուրս եկավ՝ տենց բան չկա, FBI-ը չի էլ եկել։ 

Հետո Էջմիածնի թռչնաֆաբրիկան հայտարարեց, որ Սաշիկի փայ էլ չկա, և ավել գումարը բաժանվելու է աշխատողներին։ Խանդավառված օգտատերեր հազարներով լուրը տարածեցին, դուրս եկավ՝ տենց բան չկա։ Նույնիսկ Էջմիածնում թռչնաֆաբրիկա չկա։

«Շնորհքով ներխուժեցին» արագաչափերի ֆիրման, և ոչ մի բան Սաշիկի մասին… 

Հետո նրան ձերբակալեցին ապօրինի զենք ունենալու համար։ Դուրս եկավ՝ տենց բան չկա, և զենքն օրինավոր է։ 

7 ժամ խուզարկումից հետո այսօր էլի ձերբակալեցին, բռնագրավածների մեջ կար ինչ-որ նկարչական գործ… Տենանք՝ վաղը ինչ ա հայտարարվելու։

Մի հատ կինո, որը վերջ չունի և կարելի է անվերջ օգտագործել…

Ջորջ Տաբակյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ