26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միայն մի դեպքում Քոչարյանի հարցերը կկարողանան լուծել. Հրապարակ

Թերթը երեկ գրել էր, որ պաշտպանու­թյան նախկին նախարար Միքայել Հարու­թյունյանին «մեղադրանք» է առաջադրվել մի հոդվածով, որը 2008 թվականի մարտի 1-ին չի եղել օրենսգրքում: Բայց իրավա­կան կազուս կարող է առաջանալ նաեւ Մարտի 1-ի գործով վկա Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Իրավաբաններից մեկը պարզաբանեց. «Չեմ կարծում, որ Քոչարյանը գնա ՀՔԾ՝ հարցաքննության, դա իր նման չի լինի: Քոչարյանի գրասենյակն արդեն իսկ ասել է, որ իրենք ծանուցում չեն ստացել, իսկ ինքը Հայաստանում չէ եւ կարող է շատ երկար Հայաստանում չլի­նել:

Սկզբունքորեն էլ ծանուցումը պետք է առձեռն հանձնել, ստորագրություն վերցնել, գրասենյակը շատ երկար ժա­մանակ հնարավոր է եւ «չկարողանա» ծանուցումը «փոխանցել» վկային: Հաս­կանալիորեն, վկային բերման ենթար­կել ու նրա նկատմամբ «հետախուզում» հայտարարել չեն կարող՝ մեղադրյալի կարգավիճակն է միայն դա ենթադրում: Ընդ որում, ամենացնցող ապացույցների դեպքում անգամ Քոչարյանն այս փուլում չի կարող «մեղադրյալ-կասկածյալի» կարգավիճակում հայտնվել, որովհետեւ ունի անձեռնմխելիության իմունիտետ՝ որպես նախկին նախագահ: 

Ի տարբերություն պատգամավորների, որոնց անձեռնմխե­լիությունից զրկում է խորհրդարանը, նա­խագահների դեպքում Սահմանադրական դատարանն է որոշում կայացնում՝ հիմ­նականում հայրենիքի դավաճանության դեպքում, ինչը, հասկանալիորեն, շատ բարդ կլինի: Չնայած վերջին զարգացում­ները միանշանակ փաստում են՝ «երբեք մի ասա «երբեք»», այնուհանդերձ, իրավա­կան կազուս այս ամենում կարող է եւ լի­նել, չնայած քաղաքական հարցը լուծվեց՝ Փաշինյանը պատգամավոր եդած ժամա­նակ պահանջել էր, որ Քոչարյանը հար­ցաքննության կանչվի Մարտի 1-ի հարցով, նա արդեն հարցաքննության կանչվել է»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ