24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵՊԲՀ-ի ուսանողները ցանկանում են որպես բժիշկ ծառայել

ԵՊԲՀ ուսանողները մի քանի օր է ինչ բողոքի ակցիաներ են իրականացնում պահանջով, որ  գնան ծառայության որպես բժիշկ:

Բժշկական համալսարանի ուսանող և բողոքի ակցիայի մասնակիցներից Վարդան Շահինյանը «Հենարան» մամուլի ակումբում ասաց, որ իրենք հիմա փաստացի գտնվում են դժվար լուծելի մի իրավիճակում. «Մեր ակցիայից հետո ՊՆ լիազորված անձի և մեր միջև արդեն  տեղի է ունեցել հանդիպում,  որից հետո ՊՆ արել է մի առաջարկություն, ըստ որի՝ տվյալ օրենքի շրջանակներում տարեկետումը արդեն դուրս է եկել և տարկետման հնարավարություն կլինիկական օրդինատուրա սովորելու չեն կարող տալ»,-ասաց նա և հավելեց, որ այդ նույն օրենքի շրջանակներում չկա նաև ինտերնատուրա հասկացողությունը:

Շահինյանի խոսքով՝  ՊՆ կարողանում է ինչ-որ այլընտրանքային տարբերակ առաջարկել ինտերնատուրայի համար, բայց նրանք  կարող են համարժեք տարբերակ առաջարկել նաև կլինիկական օրդինատուրայի համար. «ՊՆ-ն ասում է՝ մեզ կլինիկական օրդինատոր պետք չէ, մեզ պետք է ինտերնատուրա ավարտած ընդհանուրն պրակտիկայի բժիշկ»:

Շահինյանն ասաց, որ իրենք պատրաստել են առաջարկ-փաթեթ, որի մեջ հիմնավորում են իրենց առաջարկը և պատրաստվում են այն  առաջիկայում  ներկայացնել ՊՆ –ին:

Մասնակիցները նշեցին, որ հարցի քննարկումները արդեն  ընթացքի մեջ են, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 15-ից ԱԺ-ն պաշտոնապես մեկնում է արձակուրդի, ժամանակի սղության խնդիր է առաջանում: «Մեզ տեղյակ են պահել, որ հարցի լուծման տաբերակներից մեկը օրենսդրական փոփոխություններն են»,-ասացին նրանք:

 Տղաները ասացին, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հանդիպել է նրանց հետ,  որի ժամանակ ԿԳ նախարարը հայտնել է,  որ իրենց հետ է և կզրուցի վարչապետի հետ այդ հարցով: « Երեկ տեղեկացանք, որ պարոն Փաշինյանն ասել է, որ այս հարցին լուծում պետք է, տրվի բայց մենք դեռ չգտենք թե ինչ լուծման մասին է խոսքը»,-նշեց Շահինյանը:

Մեկ այլ ուսանող Թունյան Գեղամի խոսքով՝  նրանք անցել են ընդհանուր զինվորական պատրաստվածություն և  հիմա կլինիկական օրդինատուրայի ժամանակ ոչ մի պատրաստվածություն չեն անցնում, և եթե հաշվի առնենք արդեն եղած պատրաստվածությունները, նրանք պետք է զորակոչվեն որպես սպա. «Եթե մենք զորակոչվենք որպես սպա մենք իրավունք կունենանք կատարելու տեսական բժշկական գործունեություն, այլ ոչ թե պրակտիկ»,-շեշետեց Թունյանը:

Նարեկ Ավետիսյանն էլ ավելացրեց, որ  իրենք պահանջում են վարաչպետի հենտ  հանդիպում, վստահում են նրան և չեն ցանկանում ավելորդ անհնազանդություններ իրականացնել.«Մեր խնդրանքն է,  որ նա մեզ տարամադրի մի քանի րոպե, որ կարողանանաք խոսել և սպառիչ պատասխան ստանալ»,-նշեց Ավետիսյանը և հավելեց, որ իրենք չեն փախչում ծառայությունից:

Առավել մանրամասն տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ